Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սումգայիթի փակված էջ չէ, քանի դեռ Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայեր, այս քաղաքականությունը շարունակվում է. «Ապրելու երկիր»

Սումգայիթը փակված էջ չէ, քանի դեռ Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայեր, այս քաղաքականությունը շարունակվում է։

Ասված է «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարության մեջ։

«Փետրվարի 27-29-ը մեր ազգային հիշողության մեջ դաջված է ցավով և արյունով։ 1988 թվականի այդ սարսափելի օրերին ադրբեջանական Սումգայիթը քաղաքը դարձավ հայ ժողովրդի դեմ պետականորեն համակարգված և ծրագրված վայրագության դաշտ։ Սպանություններ, խոշտանգումներ, նվաստացումներ՝ միայն այն պատճառով, որ մարդիկ հայ էին։

Սումգայիթը պատահական բռնկում չէր։ Դա պետական մակարդակով խրախուսված ատելության քաղաքականության ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շարժումը կասեցնելու զազրելի փորձի հետևանք էր։

Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ վայրագություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման քաղաքականությունն ընդարձակել նաև Լեռնային Ղարաբաղում՝ պետականորեն հաստատելով բռնության շարունակականությունը։

Մինչ օրս Սումգայիթի ոճրագործությունը չի ստացել լիարժեք միջազգային քաղաքական և իրավական գնահատական։ Չեղավ այն համարժեք դատապարտումը, որը կարող էր դառնալ կանխարգելիչ պատնեշ հետագա հանցագործությունների դեմ։ Անպատժելիությունը վերածվեց շարունակական քաղաքականության, որը շարունակվում է մեր օրերում։

Այսօր մենք դրա հետևանքների ականատեսն ենք։

Քնած հայ սպայի կացնահարումը Բուդապեշտում, որից հետո հանցագործը հերոսացվում և բարձրագույն զինվորական կոչման է արժանանում հայրենիքում,

Շուշիի մատույցներում աշխատող երիտասարդի դաժան սպանությունը ռուս խաղաղապահների աչքի առաջ,

Հայ գերիների առկայությունը Բաքվի բանտերում՝ ցուցադրական «դատավարություններով», կեղծ դատավճիռներով, հոգեբանական և ֆիզիկական ճնշումներով, Ադրբեջանի որդեգրած քաղաքականության ցայտուն օրինակներն են։

Սումգայիթը փակված էջ չէ.

Քանի դեռ չկա միջազգային իրավական գնահատական,

Քանի դեռ պատասխանատվություն չեն կրել կազմակերպիչներն ու կատարողները,

Քանի դեռ Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայեր, այս քաղաքականությունը շարունակվում է։

Այս օրը մեզ համար պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլ նաև պահանջատիրության օր։

Պահանջ՝ միջազգային հստակ գնահատականի։

Պահանջ՝ իրավական պատասխանատվության կազմակերպիչների և իրականացնողների նկատմամբ։

Պահանջ՝ Բաքվի բանտերում գտնվող հայերի անհապաղ ազատ արձակման։

Հանուն մեր անմեղ զոհերի հիշատակի և պատմության երբևէ չկրկնման՝ պահանջում ենք արդարություն ու պատասխանատվություն։ Հիշում ենք և ոգեկոչում։»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031