Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է՝ իր երեկվա գրառումից հետո արձագանքները տարբեր էին. դերակատարներից ոմանք իրենց էին փնտրում իր տողերի արանքում, թեպետ տողերը իրենց մասին չէին, այլ՝ ընտրություններին նախապատրաստվող ընդդիմադիր քաղաքական ճամբարների։

«Իսկ իրական հասցեատերերից ամենաագրեսիվները շունչ քաշելու փոխարեն իրենց ժամկետանց թույնի մի քանի պարկ փորձում են նետել Հանրապետականի ուղղությամբ։

Եթե հարցնեք, թե Նիկոլից հետո ով է ամենամեծ վնասը հասցրել Հայաստանի քաղաքական կյանքին, ապա ստաբիլ երկրորդ տեղում է երկրորդ նախագահի քարոզչական թիմը։

Տղե՛րք, դուք կարող եք վատ հարաբերություններ ունենալ մեկ այլ ճամբարի հետ, մյուսի եւ էն մյուսի հետ էլ։ Բայց, երբ պարզվում է, որ կոնֆլիկտներ ունեք ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր դերակատարների եւ ուժերի հետ, ապա ակնհայտ է, որ պրոբլեմը ձեր ներսում է, որ պրոբլեմը հենց դուք եք։

Եւ մինչեւ ինքներդ ձեզ ազնվորեն դա չխոստովանեք եւ չփորձեք լուծումներ գտնել, շարունակելու եք դեստրուկտիվ եւ տոքսիկ դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում՝ թունավորելով միջավայրը եւ ինքներդ ձեզ։

Ես չեմ մոռացել Հանրապետականի, երրորդ նախագահի, իմ ընկերների եւ իմ մասին ձեր այլանդակությունները։

Եւ վստահեցնում եմ ձեզ, այդ ամենի պատասխան տալու ժամանակը գալու է, հատկապես Մոսկվայից Երեւան հակաքարոզչության թունավոր գեղձերը կառավարողի համար։

Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչո՞ւ եք դեռ շարունակում քարեր նետել, մանավանդ, երբ ինքներդ եք գտնվում ապակե տանիքի տակ»,- նշել է Աշոտյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031