Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Զինծառայողի ընտանիքի անդամից ստացված ահազանգով պայմանավորված՝ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Մարտի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։

Այցը պայմանավորված է եղել զինծառայողի ընտանիքի անդամից ստացված ահազանգով, որը վերաբերում էր զինծառայողի առողջական վիճակին, բուժօգնության կազմակերպմանը և նրա իրավունքների ապահովմանը։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ։ Քննարկվել են բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող բուժօգնության, ինչպես նաև՝ զինծառայողի առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ` փորձաքննելու և զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու հետ կապված հարցեր։

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել  զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել է իր մտահոգությունները առողջական խնդիրների վերաբերյալ։

Բարձրացված հարցերը տեղում քննարկվել են բուժանձնակազմի հետ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների կազմակերպման և բուժման հետագա ընթացքը հստակեցնելու նպատակով։

Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերի պատշաճ հասցեավորման և համապատասխան լուծումների ապահովման ուղղությամբ։

Զինծառայողին առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է։ Նրա առողջական վիճակը և բժշկական օգնության տրամադրմանն առնչվող հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։

Իրազեկում.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am։

Facebook
Twitter

Կարդացեք նաև