Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Առաջիկա ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են, որտեղ մենք որոշելու ենք մեր ներքին կյանքն առաջիկա տարիների համար. այլանդակությո՞ւն, թե՞ բանականություն․ Հովհաննիսյան

Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն:  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Նիկոլը հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը. Ամեն օր՝ նոր այլանդակություն։  Սա լավի կամ վատի հարց չէ։ Սա գիտակցված որոշում է, փաստ։

Ընդդիմադիր համակարգերը պետք է լինեն ճկուն և համարժեք այդ որոշմանը։ Հակառակ դեպքում առաջիկա կարևոր ամիսները վերածվելու են «զռռարշավի»։

Մոնոտոն ներկայացնել սեփական ծրագրային դրույթները՝ բավարար չէ։ Դրանք խլացվելու են իշխանական այլանդակության մեջ, որը լինելու է ամեն օր, և ամեն օր՝ ավելի այլանդակ լինելու միտումով։

Արձագանքել այլանդակություններին հազվադեպ կարելի է, բայց դա չի կարող  լինել հիմնական մարտավարություն։

Ստեղծված իրավիճակում քաղաքական ընդդիմության և հանրային առողջ շերտերի միասնական մարտավարությունը պետք է դառնա նոր հանրային պրոյեկտը. Կյանքը՝ հունիս 7-ից հետո։ Սա և´ մարտավարություն է, և´ հոգեբանություն։ Սա միասնական գործելու եզակի հենք է։ Ընդդիմադիր համակարգերը միմյանց հետ և, որ ամենակարևորն է՝ հանրության հետ, պիտի շփվեն և իրենց հարաբերությունները կառուցեն հենց այս տրամաբանության մեջ։ Ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք իրար հետ աշխատելու, ո՞նց ենք առաջ գնալու, ի՞նչ ենք պայմանավորվում, ի՞նչն ենք մերժում, ո՞նց ենք սրանց թողած աղետների ժառանգությունից քայլ առ քայլ դուրս գալու, և այլն։

Մեր ծրագրերը պետք է հասարակությանը ներկայացնել հենց այս մարտավարությամբ։

Սա թույլ կտա փոխել հանրային մթնոլորտը, ստեղծել փոփոխությունների մեծ ամպը, որը կկախվի մեր երկնքում և հունիսի 7-ին տեխնիկապես կհանգուցալուծվի։

Առաջիկա ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են, որտեղ մենք որոշելու ենք մեր ներքին կյանքն առաջիկա տարիների համար. այլանդակությո՞ւն, թե՞ բանականություն։

Պետք է համատարած բացատրել, որ կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ։

Ինչ վերաբերում է այլանդակության մասնավոր նարատիվին՝ զռռալու դրվագին, ապա պետք է ունենալ խիզախություն և ընդունել, որ արդեն 5-6 տարի է՝ մեզ աշխարհը և հատկապես մեր հարևան երկրները դրել են զռռանի տեղ դրել ու որպես էքսպերիմենտ հետևում են, թե ինչքան կարող է մի ժողովուրդ այս ամենը հանդուժել։ Սրա մասին պետք է իսկապես բաց խոսել իրար հետ և սեփական ժողովրդի հետ՝ այնպես, որ հունիսի յոթից սկսած այս ամոթալի վիճակները սկսեն վերջապես մոռացվել»,-գրել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031