Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Եթե հավաքական ընդդիմությունը գործի հստակությամբ և նպատակասլացությամբ, արդյունքը կարող է լինել ոչ միայն իշխանափոխություն, այլև արմատական ու լիարժեք քաղաքական վերակառուցում․ Օսկանյան

Հայաստանը շարժվում է դեպի վճռորոշ խորհրդարանական ընտրություններ՝ հունիսի 7-ին, և դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։   Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Երկրի ողջ տարածքում զգացվում է հոգնածություն, հիասթափություն և դժգոհություն՝ ութ տարվա ընթացքում կուտակված ազգային ցնցումների, կորուստների, բոլոր տեսակի ձախողումների և ապագայի անորոշության հետևանքով։

Միևնույն ժամանակ, այս ընտրությունները տեղի են ունենում նոր քաղաքական միջավայրում, որտեղ արդեն ձևավորվել են մի շարք լուրջ և վստահելի ընդդիմադիր քաղաքական դաշինքներ, որոնք աչքի են ընկնում իրենց ծրագրերով, փորձով և կառավարման կարողությամբ։ Առանձին թե միասին՝ այս դաշինքները կարող են ապահովել խորհրդարանական հստակ մեծամասնություն։

Համենայնդեպս, այս իրականության պայմաններում ընդդիմության և հայ հասարակության նպատակը չպետք է լինի միայն այն, որ թույլ չտան, որպեսզի Փաշինյանը ստանա պարզ մեծամասնություն, այլ նաև այն, որ նրա կուսակցությունը չհաղթահարի նույնիսկ խորհրդարան մուտք գործելու նվազագույն շեմը։

Վերջիվերջո, այս ընտրությունները վերաբերում են հայ հասարակության իրական տրամադրությունները հստակ քաղաքական արդյունքի վերածելուն։ Պայմանները առկա են՝ դժգոհ ընտրազանգված, հիասթափված, հուսալքված ու նվաստացած հասարակություն, վստահելի ու հեռանկարային խաղաղության և զարգացման ծրագրեր, ինչպես նաև ընդհանուր գիտակցում, որ ներկա ընթացքը անընդունելի է։

Եթե հավաքական ընդդիմությունը և ընտրողները գործեն հստակությամբ և նպատակասլացությամբ, արդյունքը կարող է լինել ոչ միայն պարզ իշխանափոխություն, այլև արմատական ու լիարժեք քաղաքական վերակառուցում։

Իրոք, մեծ հնարավորություն կա ոչ միայն փոխել իշխանությունը, այլև մեկընդմիշտ փակել և հիշողությունից ջնջել մի փուլ, որը արդեն համարվում է երկրի ամենածանր և նվաստացուցիչ ժամանակը, և բացել նորը՝ հիմնված արժանապատվության, պատասխանատվության, կարողության և ազգային վերականգնման վրա»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031