Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել, որ WNBF Armenia ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մեկնարկում է ֆիթնես մարզիչների որակավորման՝ 2,5 ամիս տեւողությամբ դասընթաց, որի ավարտից հետո մասնակիցները կստանան 3-րդ կարգի միջազգային սերտիֆիկատ։

Առաջին 10 դիմողներին «Իմ քայլը» հիմնադրամը խոստանում է համաֆինանսավորում։ 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը վճարելու է 50 հազար դրամ, մնացած 200 հազար դրամը կվճարի հիմնադրամը։

Մենք փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այստեղ ընտրակաշառք չկա, նա արձագանքեց․ «Եթե նույնիսկ ուղղակի համեմատության մեջ դիտարկենք, ապա եթե օրերս հայտնի դարձած կնոջ հետ կապված դեպքը դիտում են որպես ընտրակաշառք, ինչո՞ւ այս դեպքը որպես ընտրակաշառք չեն դիտարկում։ Եթե այն ընտրակաշառք է, ապա սա էլ է ընտրակաշառք։ Իրականում, արդեն 8 տարի է՝ մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ, միշտ՝ ցանկացած իրավիճակում, այդ թվում նաեւ այս իրավիճակում երկակի ստանդարտների հետ գործ ունենք։ Հիմա եթե մյուս թեկնածուներից որեւէ մեկը նման բան աներ, հաստատ կալանավորված կլիներ, ու ոչ միայն քրեական հետապնդում հարուցած կլինեին, այլեւ՝ արդեն կալանավորած»։

Հիշեցնենք, որ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներից, որտեղ քննարկվում էր գրասենյակների աշխատակիցներին տրվող աշխատավարձը, ինչից հետո մի շարք անձինք «կաշառք տալու կամ դրան օժանդակելու համար» բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031