Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, հարուստ են՝ թող օդանավակայան կառուցեն, «Զվարթնոցից» չօգտվեն. Նիկոլ Փաշինյան

Ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, հարուստ են՝ թող օդանավակայան կառուցեն, «Զվարթնոցից» չօգտվեն: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարկը առանց բացառության մեր բոլորի բարեկեցությունն է՝ ամենահարուստից սկսած, ամենաաղքատից վերջացրած: Մարդը կարող է Բենթլի և Ռոլս Ռոյս ունենա, բայց մեկ է, ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար Երևան-Սևան, կամ Երևան-Բագրատաշեն առանձին մայրուղի ունենալ, չկա այդպիսի մարդ։ Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստը Հայաստանի Հանրապետությունն է: Դե հարուստ են, թող իրենց համար օդանավակայան կառուցեն, Հայաստանի Հանրապետության հանրային օդանավակայաններից թող չօգտվեն, իրենց համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն:

Հարուստները ու՞ր են գնում, չգիտեմ, Ծաղկաձոր են գնում, ուր են գնում, թող իրենց տնից մինչև օդանավակայանը ճանապարհ կառուցեն, սրանից հետո տենց պետք է ասել: Ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, ես էլ ասում եմ՝ դե կառուցիր քեզ համար ճանապարհ, օդանավակայան, ուր գնում ես գնա միայն քո կառուցած ճանապարհով: Եթե պետությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր բենթլիներից հետևի ստոփ ֆառն է մնալու, ուրիշ ոչ մի բան չի մնալու։ Նույնն էլ վերաբերվում է աղքատներին, որ հարկ չվճարեն, նպաստ կա, առողջության հարց կա, մենք որտեղի՞ց կվճարենք:

Ամենահարուստը և ամենաաղքատը այդ կապով են կապված, երկրում հարկային համակարգ և հարկային համակարգի ծախսման մեխանիզմ կա, թե՞ ոչ, հարուստը չի կարող բարեկեցիկ կյանքով ապրել, եթե պետությունը իր գործառույթները բյուջետային ծախսերի միջոցով չիրականացնի։ Սա պարզ գիտակցում է, որը պետք է կարողանանք հնարավորինս լայնորեն տարածել մարդկանց մեջ»,- նշել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031