Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը. Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով, ինչպես բոլորս գիտենք, այս մեղադրանքներն արտացոլում են Փաշինյանի վարչակազմի անկայունությունն ու վախը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Նրանք պարզապես ցանկանում են սահմանափակել Սամվելի հնարավորությունը դուրս գալ փողոց, հանդիպել իր ապագա ընտրողների հետ և Հայաստանին տալ այն հույսը, որի կարիքն այսօր երկիրն այդքան զգում է: Դատարանի շենքի մոտ ձերբակալվել է ավելի քան 15 անձ, դրանից առաջ խուզարկել էին ևս 14-15 հոգու։ Ընդդիմության առաջնորդը չի կարող նախընտրական քարոզարշավ անել ևս 90 օր, ինչը փաստացի նրան մեկուսացնում է պայքարից, թեև բարեբախտաբար՝ նրա անունից բազմաթիվ նվիրյալ մարդիկ և համակիրներ կշարունակեն քարոզչությունը։

Այս ամենը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության համար է, եկեղեցու, որը պարոն Փաշինյանը փորձում է վերափոխել՝ հեռացնելով Կաթողիկոսին և ըստ էության իրեն նշանակելով եկեղեցու ու առաքյալի դերում։ Փաշինյանի կողմից «Ուժեղ Հայաստանի» շուրջ կեղծ թեզեր են հյուսվում, քանի որ նա ամեն գնով փորձում է օգտագործել պետական ռեսուրսները սեփական ընտրական պարտությունից փրկվելու համար։ Նա պատրաստվում է համակցել վարչական ռեսուրսների չարաշահումը՝ ներգրավելով ոստիկանությանը և բոլոր հնարավոր օղակները, իսկ հետո պարզապես փորձելու է սպիտակեցնել կատարվածը։

Նա չարաշահում է վարչական լծակները, ներգրավում ոստիկանությանը, իսկ հետո փորձում այդ ամենը ներկայացնել որպես ժողովրդավարություն՝ Եվրամիության լուռ համաձայնությամբ։ Մենք՝ ինչպես դուք բոլորդ, գիտեք՝ դիմել ենք Եվրամիությանը և շարունակելու ենք բարձրաձայնել նրանց կողմնակալության մասին, թեև վստահ եմ, որ կան այլ երկրներ ևս, որոնք ճնշում են գործադրում, օրինակ Ադրբեջանն ու Ռուսաստանը, սակայն այս ընտրությունների արդար անցկացմանն ավելի շատ վնաս ուրիշ ոչ ոք չի ասում։ Այս խայտառակ վարքագիծը միջազգային հանրության կողմից պետք է խստորեն դատապարտվի, այլ ոչ թե քողարկվի ու խրախուսվի։ Մենք այս ուղերձը կհասցնենք Վաշինգտոն ու Բրյուսել, իսկ Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում ընտրության օրը գնալ և քվեով հեռացնել անպատասխանատու ղեկավարին»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031