Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին, ՔՊ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է՝ պետք է կենտրոնանալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։

«Մեր գաղափարախոսությունն այն է, որ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի վրա, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու վրա»,- նշել է Փաշինյանը։

Ըստ նրա՝  Հայաստանում սպասվող առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում։

«Եթե «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Հայաստանի ժողովրդի կողմից ընկալված չլիներ, ես այսօր վարչապետ չէի լինի, որովհետև ես 2024 թվականին, եթե չեմ սխալվում, ասել եմ, որ ես՝ որպես Հայաստանի վարչապետ, որոշում եմ կայացնում, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում, իսկ եթե ժողովուրդը  համաձայն չէ այս որոշման հետ, ես կոչ եմ անում ժողովրդին դուրս գալ, հեղափոխություն անել և զրկել ինձ Հայաստանի վարչապետի պաշտոնից։ Առաջիկա ընտրություններում էլ այդ հնարավորությունը Հայաստանի քաղաքացիներն ունեն։ Բայց նաև Հայաստանի քաղաքացիները ունեն իրականացնելու այդ պատմաքաղաքական հեղափոխությունը, երբ մենք կենտրոնանում ենք մեր ինքնիշխան պետության շահերի վրա և գործում ենք բացառապես այդ շահերի, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, խաղաղության շահերի համար, և սա պատմական ընտրություն է, որովհետև  վերջին հարյուրամյակներում առաջին անգամ մենք ունենք հնարավորություն, որ ոչ թե մեր շահերը արտապատվիրակենք ուրիշներին, որպեսզի նրանք իրենց հերթին այդ շահերն օգտագործեն իրենց նպատակների համար՝ մեզ զոհաբերելով, մենք հնարավորություն ունենք կենտրոնանալ, առերեսվել մեր խնդիրներին, մեր միջավայրում ձեռք բերել պայմանավորվածություններ»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ Ղարաբաղյան շարժման ավարտ նշանակում է նաև «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ավարտ և այդ կարգի խոսույթների ավարտ։

«Եվ սա պատմական հնարավորություն է բոլորի համար։ Ոչ միայն Հայաստանի համար, սա պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև