Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

««Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը»։

Այս հայտարարությամբ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն, ըստ էության, հրապարակայնորեն արձանագրել է մի իրողություն, որը բավականին մոտ է իրականությանը:

Սա նորություն չէ։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները (ռազմավարական, էներգետիկ, ռազմական և էթնիկ-մշակութային առումով) շատ խորն են։ Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ միայն դաշնակից է, այլև «մեկ ազգ՝ երկու պետություն» նախագծի կարևոր մաս։ Անկարան հազվադեպ է գնում քայլերի, որոնք կարող են լուրջ գրգռել Բաքուն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։

Սիմոնյանի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է այն քաղաքական թեզին, որը հետևողականորեն առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը՝ թե տարածաշրջանում ձևավորվել է «խաղաղության օրակարգ»։

Եթե իսկապես գոյություն ունենար կայուն և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Բաքուն որևէ շարժառիթ չէր ունենա խոչընդոտելու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Ընդհակառակը՝ դա կդիտվեր որպես տարածաշրջանային կայունության լրացուցիչ գործոն։

Սակայն Սիմոնյանի խոսքը ցույց է տալիս հակառակը․ Ադրբեջանը շարունակում է վարել նախապայմանների և վերահսկողության քաղաքականություն՝ նույնիսկ այն ուղղություններում, որոնք ֆորմալ առումով իրեն չեն վերաբերում։

Սա ռեգիոնում ուժերի իրական հարաբերակցության հստակ ցուցիչ է։
Ավելին, Սիմոնյանի՝ «Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին է» ձևակերպումը ոչ միայն սուր է, այլև բացահայտում է տարածաշրջանային իրողությունը․ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծապես պայմանավորված է Ադրբեջանի հետ ռազմավարական կապերով։ Այսինքն, հայ–թուրքական երկխոսությունը չի կարող դիտվել որպես լիարժեք ինքնուրույն գործընթաց, քանի դեռ պահպանվում է այդ կախվածությունը։

Այստեղ առաջանում է ավելի խորքային հակասություն։ Եթե Երևանը մի կողմից հայտարարում է, որ շարժվում է դեպի խաղաղություն, իսկ մյուս կողմից սեփական բարձրաստիճան պաշտոնյան փաստում է, որ այդ նույն «խաղաղության գործընկերը» խոչընդոտում է այլ ուղղությամբ կարգավորմանը, ապա ստացվում է ակնհայտ ճեղք պետական մոտեցումների ներսում։

Այս ճեղքն ունի մի քանի կարևոր հետևանք։

Առաջին՝ խաթարվում է արտաքին հաղորդագրությունների վստահելիությունը, քանի որ տարբեր հարթակներում ներկայացվում են իրարամերժ պատկերներ։

Երկրորդ՝ պարզ է դառնում, որ «խաղաղության օրակարգը» չունի կայուն հիմք և զգալիորեն կախված է արտաքին դերակատարների կամքից։

Երրորդ՝ ներքաղաքական մակարդակում թուլանում է իշխանության կողմից ներկայացվող «խաղաղություն կամ պատերազմ» երկընտրանքի ազդեցությունը, քանի որ իրականությունը այլ պատկեր է բացահայտում։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»,-գրել  է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև