Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժանման հատվածում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժնման հատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարար Ավանեսյանը ներկայացրել է ազատազրկված անձանց տրամադրվող բուժօգնության, այդ թվում` դեղապահովման ծրագրի վերջին բարեփոխումները:

Բուժսպասարկումն իրականացվում է գործող ընթացակարգերի և գործելակարգերի համաձայն՝ արտահիվանդանոցային պայմաններում. ընդունվելիս կատարվում է մարմնական զննություն, կիրառվում է հոգեկան առողջության գնահատման գործիքը, իրականացվում են առաջնային բժշկական զննություն, ռապիդ թեստավորումներ, հետագայում, ըստ դիմելիության, դիսպանսեր և դինամիկ հսկողության շրջանակներում նաև կազմակերպվում են տարեկան կանխարգելիչ այցեր։

Հիվանդանոցային բուժման ուղեգրումն իրականացվում է միայն բժշկական ցուցումով:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ընդգծեց, որ հիվանդանոցային բուժումն իրականացվում է «Արմավիր» ստորաբաժանման ստացիոնար թերապևտիկ բաժանմունքում՝ ավագ և միջին բուժանձնակազմի 24-ժամյա հսկողության տակ:

Անահիտ Ավանեսյանը շփվել է բուժօգնություն ստացող ազատազրկված անձանց հետ, լսել նրանց հարցերը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև