Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին

Ադրբեջանի ԱԳՆ-ն առանձին-առանձին կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական արտաքին գործերի գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանդիպումների ընթացքում վճռական բողոք է հայտնվել 2026 թվականի ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես հերթական անպատասխանատու փորձեր՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացի խաթարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծել են ԱԳՆ-ում, այդ փաստաթղթերը կազմված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների հիման վրա և ցուցադրում են նշված կառույցներում խորը արմատներ ձգած հակաադրբեջանական կողմնակալությունը։

«Հանդիպումների ժամանակ վճռականորեն մերժվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներին վերաբերող կեղծ հղումները, անհիմն մեղադրանքները՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության իբր խախտման, հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և նրանց իբր անօրինական ձերբակալության հետ»,- նշվում է տեքստում։

ԱԳՆ-ում պարադոքսալ են համարել այն փաստը, որ տվյալ փաստաթղթերի ընդունումը ժամանակի առումով համընկել է ապրիլի 17-ին Ստամբուլում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպման հետ։

Բաքուն կոչ է արել բելգիական և նիդերլանդական կողմերին ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ իրենց խորհրդարաններում հակաադրբեջանական խմբերի գործողությունները կանխելու համար, որոնք կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև