Skip to main content

Գեներալի շիրիմի հետ մարտերը շարունակվում են․ Սյուզի Բադոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտի «լավ տղերքի» անունները մեկ տարի առաջ եմ ակնկալել ձեզանից, դու էլ եք հավելագրում արել. Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մագնեզիում չեմ խմում, բայց գործընկերներ ունեն, որ խմում են. թվերը վախենալու է. Նարեկ Կարապետյան | Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Արսեն Բաբայան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդիրը Հանրայինով ռեպորտաժ պատրաստելն էր՝ 50 տարուց ավելի դասավանդելուց հետո հայրս ԵՊՀ-ում չէ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ չեմ խնդրելու կամ չեմ պահանջելու, որպեսզի ինձ ընտրեք. Դավիթ Ղազինյան | Չի կարելի մարդկանց մասնավոր խոսակցությունները գաղտնալսել, ապա սարքել հանրային զրույցի թեմա. փաստաբան | Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ մահացել է | Տպավորություն է՝ ԱԺ նիստերի դահլիճը զnհասեղան է․ եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ու՞ր ես հասնում․ Արամ Վարդևանյան | Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր | Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև. Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրկին լարված իրավիճակ Աժ-ում

Լրահոս

Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ հղված պարզաբանում ակնկալող դիմումը։ Պարզաբանումը վերաբերելի է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:

ԿԸՀ-ն պարզաբանման մեջ արձանագրել է, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների  շրջանակներում կուսակցությունների (կուսակ­ցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում են ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ 2026 թվականի ապրիլի 7-ի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները և լրացումները։

2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի չի անրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն։

Արձանագրենք նաև, որ ԿԸՀ-ն ստացել է նույն սուբյեկտի կողմից օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Այսպիսով, դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև