Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

«Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային օրը սկսել է՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում անելով, որտեղ անդրադարձել է դեռևս անցած ամիս «Հերիթեյջ» հիմնադրամի (The Heritage Foundation) 2026 թվականի «Տնտեսական ազատության ինդեքս» զեկույցին։

Նախ, տարակուսելի է, որ էկոնոմիկայի նախարարն առավոտյան, օրինակ, ժամը 10:00-ին այլ անելիք չունի, քան իր սոցիալական էջի ակտիվության ապահովումը, առավել ևս, երբ հրապարակվող կոնտենտը շաբաթներ շարունակ քննարկվել է ու վերլուծվել։ Երկրորդը, հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, նախարարը նախընտրել է ծավալուն զեկույցից ծաղկաքաղ անել միայն դրական ձևակերպումներ պարունակող պարբերությունները։

Նախարար Պապոյանը, բնականաբար, չտեսնելու է տվել այն փաստը, որ համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանը 5 տարի շարունակ դասվում է «չափավոր ազատ» երկրների շարքին, ինչը նշանակում է, որ իշխանությունը չի կարողացել ապահովել որևէ որակական առաջընթաց՝ ինչքան էլ դրա մասին փորձեն բարձր «գոռալ»։ Ավելին, 2026թ. արձանագրված 1.7 միավոր աճը ոչ թե նոր ձեռքբերում է, այլ վերադարձ՝ ավելի քան տասնամյակ առաջ՝ 2015 թվականին գրանցված ցուցանիշին։

Այսինքն՝ տարիներ շարունակ իրականացված քաղաքականությունը սպառել է նախկինում կուտակված պոտենցիալը՝ 2017 թվականին Հայաստանը նույնիսկ կարողացել էր անցում կատարել ավելի բարձր՝ «հիմնականում ազատ» երկրների խումբ։ Մի խոսքով՝ այս վերջին 8 տարիների ընթացքում իշխանությունների կողմից թմբկահարված «ռեֆորմները» ոչ թե առաջ են մղել, այլ հետ գցել երկիրը՝ զրոյացնելով նախկինում գրանցված առաջընթացը։

Ներկա իշխանությունները ենթադրաբար փորձելու են հենվել որոշ ենթաինդեքսների աճի վրա՝ «առևտրի», «դրամավարկային» կամ «ֆինանսական ազատության»։ Բայց նույնիսկ այստեղ պատկերը խիստ մտահոգիչ է։

Օրինակ՝ «առևտրի ազատության» ներկայիս ցուցանիշը գերազանցում է միայն նախորդող հինգ տարիների ցուցանիշներին, իսկ մինչ այդ նման ցածր արդյունք վերջին անգամ գրանցվել է հեռավոր 1999 թվականին։ Այստեղ որևէ կառուցվածքային առաջընթացի մասին խոսելը պարզապես անլուրջ է։

Պապոյանը չի խոսում այն մասին, որ, ըստ այդ զեկույցի՝ «Աշխատանքի ազատության» մակարդակն էապես զիջում է 2007-2017 թվականների ցուցանիշներին, իսկ «ներդրումային ազատության» ներկայիս արժեքից ավելի ցածր արդյունք վերջին անգամ գրանցվել է 2007 թվականին։ Սա հստակ ազդակ է այն մասին, որ տնտեսական միջավայրը կորցրել է իր գրավչությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին դերակատարների համար։

Եվ, ամենակարևորը, Պապոյանը լռում է ու նպատակահարմար չի գտնում բարձրաձայնել այն, որ ամենախնդրահարույց պատկերը ձևավորվել է «օրենքի գերակայություն» խմբում։ Հայաստանը երկու հիմնարար ուղղություններով՝ «սեփականության իրավունքի պաշտպանություն» և «արդարադատության արդյունավետություն», դասվում է «տնտեսապես ճնշված» երկրների շարքին՝ զգալիորեն զիջելով համաշխարհային միջին ցուցանիշներին։ Սա նշանակում է, որ երկրում չեն ապահովվում տնտեսության բնականոն զարգացման համար անհրաժեշտ հիմնարար պայմանները՝ սեփականության պաշտպանվածություն, պայմանագրերի կիրառելիություն, անկախ և արդյունավետ դատական համակարգ։

Այլ կերպ ասած՝ ներդրողը Հայաստանում չունի բավարար երաշխիքներ, բիզնեսը չի վստահում դատարաններին, իսկ քաղաքացին չի տեսնում օրենքի անաչառ կիրառում։ Եվ այս գնահատականը հնչում է ոչ թե ներքաղաքական քննադատության շրջանակում, այլ՝ միջազգային հեղինակավոր կառույցի վերլուծության մեջ։

Այս համատեքստում հնարավոր չէ չհիշատակել պետության կողմից ՀԷՑ-ի բռնազավթումը, «ԱՆԻՖ» հիմնադրամի անփառունակ գործունեությունը, որի արդյունքում միլիոնավոր դոլարներ են փոշիացվել. սրանք ներդրողների համար դեպքերի հնարավոր զարգացումների ցցուն օրինակներ են, որոնք միանշանակ չեն վրիպել զեկույցի հեղինակների ուշադրությունից։ Պետության կողմից խոշոր տնտեսական օբյեկտների նկատմամբ ուժային ու ոչ թափանցիկ միջամտությունները ձևավորում են անորոշության մթնոլորտ, որտեղ սեփականությունը դառնում է քաղաքական քմահաճույքին ենթակա։

Հիշեցում նախարարին՝ որքան էլ Ձեր քաղաքական ուժը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին, բայց միևնույն ժամանակ՝ Դուք շարունակում եք դեռ զբաղեցնել նախարարի հաստիքը և դրա համար բավական բարձր վարձատրվել։

Խորհուրդ, հորդոր՝ առավոտյան աշխատասենյակ հասնելիս զբաղվեք ձեր իսկ թիմի վարած ապիկար քաղաքականության հետևանքով պետության ներսում առաջացած տնտեսական բազմաթիվ բացթողումներն ու մարտահրավերները կարգավորելով, մի խոսքով՝ աշխատեք, ու վերջապես աշխատանքային համակարգչի վրայից sign օut եղեք սոց. հարթակների ձեր անձնական օգտահաշիվներից, քանի որ 2018 թվականից ի վեր ձեր ամբողջ քաղաքական թիմը երկիրը ղեկավարել է ֆեյսբուքյան հրապարակումներով ու հանուն ֆեյսբուքյան հրապարակումների՝ լինի դա արտաքին քաղաքականություն, պատերազմ, տնտեսություն, թե արդադատություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031