Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս

Ազգային-եկեղեցական ներկայացուցչության թեման հաճախ քննարկվում է թվերի լեզվով, բայց իրականում այն վերաբերում է ոչ միայն հաշվարկներին, այլ՝ պատասխանատվության և համահայկական հավասարակշռության սկզբունքներին, այս մասին հայտարարել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու փոխտեսուչ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Վարդանյանը։

Հայր Սուրբը նշել է՝ 1945 թվականի կանոնադրությամբ ձևավորված մոդելը փորձում էր միավորել աշխարհասփյուռ հայության ձայնը՝ եկեղեցական կառույցի ներսում ստեղծելով բազմաշերտ, բայց փոխլրացնող ներկայացուցչություն։

«Այդ կառուցվածքում տեսանելի է մի կարևոր միտք․ որոշումների իրավունքը պետք է բխի ոչ միայն կենտրոնից, այլ նաև տարածված ամբողջությունից։

Այսօր, սակայն, առաջանում է մի լուրջ հարցադրում․ արդյո՞ք հնարավոր է համահայկական նշանակության խնդիրները լուծել՝ հիմնվելով սահմանափակ ներպետական քաղաքական լեգիտիմության վրա։ Երբ որոշումների հիմքում դրվում է միայն ընտրական մեծամասնությունը մեկ պետության ներսում, անտեսվում է այն հանգամանքը, որ հայկական ինքնությունը վաղուց դուրս է մեկ աշխարհագրական տարածքի սահմաններից։ Եկեղեցին, իր բնույթով, համազգային կառույց է, և նրա ներսում ձևավորվող գործընթացները չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի քաղաքական իշխանության օրակարգով։

Խնդիրը այստեղ ոչ թե կոնկրետ թվերի մեջ է, այլ մոտեցման։ Եթե որևէ ուժ իրեն իրավունք է վերապահում խոսել ամբողջությաննշել անունից՝ առանց այդ ամբողջության բազմազան ձայները լսելու, ապա խախտվում է այն հավասարակշռությունը, որի վրա կառուցված է համահայկական կյանքը։ Սփյուռքն այս համատեքստում պարզապես «արտաքին հավելում» չէ․ այն հայկականության կենսունակ բաղադրիչ է, որը ձևավորվել է պատմական ծանր փորձությունների միջով և շարունակում է պահպանել ազգային ինքնությունը տարբեր երկրներում։

Ուստի, ազգային-եկեղեցական կառույցների հարցում առաջնային պետք է լինի ոչ թե ուժի կենտրոնացումը, այլ վստահության տարածումը։ Վստահություն՝ Հայաստանի և Սփյուռքի միջև, հոգևոր և աշխարհիկ կառույցների միջև, ավանդույթի և ժամանակակից իրողությունների միջև։ Առանց այս հավասարակշռության ցանկացած փորձ՝ վերաձևակերպելու եկեղեցական կյանքը, կբերի ոչ թե միասնության, այլ նոր բաժանարար գծերի։

Ի վերջո, հարցը հանգում է մեկ պարզ սկզբունքի․ համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները»,- նշել է Հայր Պողոսը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև