Skip to main content

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

Բանաձևն աջակցում է 2026թ. հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Փաստաթղթում կարևոր է համարվում ընտրական վարչարարության անկախությունը, հավասար քարոզչական պայմանները, մեդիայի բազմակարծությունը և հիմնարար ազատությունների լիարժեք պաշտպանությունը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։

Բանաձևը նաև ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և բարեփոխումներին։ Դրանում դրական է գնահատվում ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը, CEPA-ի իրականացման ուղղությամբ առաջընթացը, վիզաների ազատականացման երկխոսությունը և «Դիմակայունության ու աճի» ծրագրի իրականացումը։

Բանաձևում առանձնահատուկ կարևորվում է նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ որպես կարևոր քաղաքական ազդանշան Հայաստանի հետ համերաշխության առումով։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վրա։

Բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։

Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է անում ավելացնել ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը Հայաստանին՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։ Բանաձևը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության և քաղաքացիական հասարակության համագործակցության ընդլայնումը։

Բացի այդ, փաստաթուղթը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության նպատակով։

Բանաձևը խստորեն դատապարտում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունների փորձերը՝ այդ առումով ընդգծելով հատկապես Ռուսաստանի և նրա ազդեցության ցանցերի գործունեությունը՝ ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվությունը։

Այսպիսով, Եվրոպական խորհրդարանի կողմից քվեարկված բանաձևը ընդգծում է Հայաստանի ժողովրդավարական և ինքնիշխան ընտրության, եվրոպական ուղղության, տարածաշրջանային խաղաղության և արտաքին միջամտություններին դիմակայելու անհրաժեշտությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031