Skip to main content

Պայմանագրային զինծառայող է մшհացել․ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս հող ու ջրի մարդ ա , Արթուրին ենք ընտրելու. աբովյանցիներ | Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ | Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում | Ես կարգալույծի օրհնության կարիք չունեմ, ավելին չեմ ասում, որ տարեց մորը չցավեցնեմ. Դավիթ Համբարձումյանը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Արման Սարոյանի մասին | Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ | «Ձեր թալանածը, վնասը թվերով ինչքա՞ն է, որ տվել եք Արցախին», «Անիմաստ հարց եք տալիս»․ Ղազարյան-Հովհաննիսյան բանավեճը ԱԺ-ում | «Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են | Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար, պատասխան կստանան. Դավիթ Համբարձումյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին | Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները | Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ նման մեթոդներով հնարավոր չէ կանգնեցնել. Դավիթ Համբարձումյանը` եղբորը կալանավորելու մասին | 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր Սահմանադրությունն ինչպես կա, այդպես էլ մնալու է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարանցիկ տարածք հանձնելը դեռևս չի նշանակում տարածաշրջանային դերակատար լինել

Լրահոս

Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով: Այս մասին Ալիկ Ալեքսանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը:

«Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է, ասֆալտ էինք փռում, ապրում էի Զեյթունի հանրակացարանում: Ես և եղբայրս ամեն տարի ուսանող եղած ժամանակ, որպեսզի օգնենք ծնողներիս, ամառվա 3 ամիսը գնում էինք, ասֆալտ էինք փռում ձեռքով։ Հիմա ինչը որ տեխնիկան է անում, մենք այն ժամանակ ձեռքով էինք անում, գումար էինք վաստակում, կեսը տալիս էի ծնողներիս, կեսը հետս բերում էի, ապրում էի Զեյթունի հանրակացարանում, կրթաթոշակ էի ստանում, գումարած աշխատավարձը՝ ամբողջ տարին ինձ լավ էի զգում

Շատ հետաքրքիր պատմություններ կան աշխատանքային գործունեությանս մասին, բայց ամենակարևորը՝ կարողացանք լավ անցնենք 90-ական թվականները, որովհետև ես այդ ժամանակ արդեն Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի, ծանր ժամանակներ էր, կենդանի մնալ-չմնալու տարիներ էր, բայց մենք պատվով ու նորմալ անունով անցանք, դրանից հետո ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ էր, բայց դա մեծ փորձ տվեց մեզ»,- նշել է նա:

Անդրադառնալով մայիսի 1-ի հետ կապված լավագույն հիշողություններին՝ Սամվել Կարապետյանը վերհիշեց, թե դպրոցական տարիներին ինչպես են նշել այն:

«Դպրոցական երեխեք էինք, դրոշակներով դուրս էինք գալիս գյուղի հրապարակ, լավ սովորող երեխեքին տանում էին Տաշիրի հրապարակ՝ վզկապները կապած, դա երջանկություն էր բոլորի համար»:

Հարցին, թե ինչպե՞ս եկավ որոշման, որ ընկերության անունը պետք է լինի Տաշիր ու ինչպե՞ս կարողացավ ծանր տարիներին Տաշիրը դարձնել համաշխարհային բրենդ, Կարապետյանը պատասխանեց.

«Երբ ուսանող էի, մեր շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան, Երևանում էի սովորում, դասախոսները ինձ հարցնում էին՝ որտեղի՞ց ես, ասում էի Կալինինոյի շրջանից եմ, 90%-ը նույնիսկ պատկերացում չունեին այդ շրջանի մասին: Ճիշտը որ ասեմ, դա ինձ ցավ էր պատճառում, միշտ շփոթում էին, տարբեր անուններ էին տալիս, հիմնականում չէին կողմնորոշվում, թե որտեղից եմ, դրա համար նույնիսկ այն ժամանակ այդ ցանկությունը մեջս կար, որ ամեն ինչ անեմ, մարդիկ կոնկրետ իմանան ես որտեղից եմ, հիմա արդեն շատերը՝ նույնիսկ աշխարհում, կոնկրետ գիտեն, թե Տաշիրը որտեղ է, ինչ է նշանակում ու ինչ տեսք ունի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև