Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում

ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները մենք կուղարկենք ԵՄ-ին․ այսօր տեղի է ունեցել իմ և Լիպարիտ Դրմեյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ պատվիրակությունում
Քննարկվող հիմնական հարցը, որ մենք բարձրացրել էինք, կապված էր հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Ադրբեջանից եկող արտաքին միջամտության հետ, որը, մեր համոզմամբ, անմիջական սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարությանն ու ընտրողների անվտանգությանը։
ԵՄ պատվիրակությանը ներկայացրել ենք ապացույցներ, որոնք հաստատում են ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը, որը վերաբերում է Հայաստանի դեմ պատերազմ սկսելու, Հայաստանից նոր տարածքային պահանջներ ներկայացնելու ու մի շարք այլ սպառնալիքների, եթե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցությունը չվերընտրվեն։
Նշել ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ինքն ադրբեջանական սպառնալիքները դարձրել է ՀՀ ընտրություններում գործոն և օգտագործում է ՀՀ ընդդիմության ու ընտրողների դեմ։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունում հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ ես նամակով դիմեցի Հայաստանում ԵՄ դեսպանին՝ առաջարկելով Հայաստանում ընտրությունների գործընթացի վրա ռուսական ազդեցությանը հակազդելու կարևոր հանձնառության հետ միասին հակազդել նաև Ադրբեջանից սպառնալիքներին՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր։ Նամակում շեշտել էի, որ ընտրություններին արտաքին միջամտության դեմ հանձնառությունը չի կարող լինել ընտրովի՝ կախված նրանից, թե որտեղից կամ որ երկրից է գալիս։
Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցելուն ուղղված Եվրախորհրդարանի 2026թ․ ապրիլի 24-ի բանաձևում և դրա հիման վրա Եվրոպական խորհրդին ու Եվրոպական հանձնաժողովին ուղղված միջնորդության մեջ նշվում է ռուսական միջամտությանը հակազդելու մասին։ Ըստ այդմ, եթե ԵՄ-ն ռուսական միջամտության դեմ միջոցներ է ձեռնարկում, ուրեմն նույնը պետք է անի նաև ադրբեջանական միջամտության դեմ։
Համոզված եմ, որ ժողովրդավարության կանոնների ու արժեքների պաշտպանության հարցում հետևողականությունը՝ անկախ նրանից, թե որ արտաքին դերակատարն է միջամտում, սկզբունքային կարևորություն ունի ժողովրդավարական ինստիտուտների վստահելիության պահպանման և հայ ընտրողների իրավունքների պաշտպանության հարցում։
Կարևոր եմ համարում ԵՄ պատվիրակությունում հավաստիացումը, որ ԵՄ-ն ուշադրության ներքո է պահում արտաքին միջամտության բոլոր փորձերը՝ դրանք բացահայտելու և հակազդելու համար՝ անկախ նրանից, թե որ երկրից են գալիս։
Հանդիպմանը նշել ենք նաև, որ մենք հետևում ենք ՀՀ-ում հունիսի 7-ի ընտրություններին արտաքին միջամտության մասին հրապարակումներին։
Իմ առաջարկի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական միջամտության մասին հրապարակումներն ու ադրբեջանական աղբյուրներից այլ տվյալները մենք կուղարկենք ԵՄ-ին՝ դրանք ստուգելու և հակազդելու հարցի հետ կապված։ Սա համարում ենք կարևոր։
Հայաստանյան հասարակությանը տեղեկացնում ենք, որ հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանի ժողովրդավարությունն ու ՀՀ քաղաքացին լինեն պաշտպանված և Հայաստանում լինի իշխանություն, որը չունի արտաքին կախվածություններ և ծառայում է միայն մեր ազգային շահերին։
Մենք կարևորում ենք ԵՄ գործունեությունը Հայաստանում, մեր երկրի հետ հարաբերությունների խորացումը ու մասնավորապես՝ մեր դիմումները քննարկման արժանացնելու այս հանձնառությունը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև