Skip to main content

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր | ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները․ Աբրահամյան | ԱՄՆ-ը կարող է պատժամիջnցներից հանել Իրանի և Իրաքի միջև ավիաչվերթների մի մասը․ Reuters | ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Տուրլովը կայցելի Հայաստան | Միջազգային մակարդակի «ապտակ»՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին | Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ․ ԵԽԽՎ պատգամավոր | Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ | Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է. ՔԿ | Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր | 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում | Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ | Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ | Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան

Լրահոս

Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից

Իրանի իշխանությունները միշտ պատրաստ են երկխոսության, սակայն այն իմաստ ունի վարել միայն իրատեսական դիրքերից, ուրբաթ հայտնել է Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի խուսափել բանակցություններից։ Մենք միշտ ողջունել ենք դրանք, սակայն միայն այն բանակցությունները, որոնք հիմնված են տրամաբանության և բանականության վրա։ Մենք չենք ընդունում ճնշումն ու պարտադրված պայմանները»,- նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։

Մոհսենի-Էջեիի խոսքով, եթե Իրանի հակառակորդներին չի հաջողվել իրենց նպատակներին հասնել սպառնալիքներով և մարտի դաշտում, ապա դա չի ստացվի նաև բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև ասել է, որ իրանական իշխանությունները կշարունակեն իրավական գործողությունները, այդ թվում՝ միջազգային հարթակում, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետ կապված, և որ նրանք մտադիր են դատարանի առաջ կանգնեցնել այս քայլի պատասխանատուներին ու փոխհատուցում ստանալ։

Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի հետ առերես բանակցությունների նպատակով կատարվող ուղևորությունները շատ ժամանակ և միջոցներ են խլում, ուստի կնախընտրեր հեռախոսային շփումը։ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների առերես բանակցությունների նոր փուլը, որը սպասվում էր անցած հանգստյան օրերին Իսլամաբադում, չի կայացել։

The New York Times թերթը ապրիլի 28-ին, հղում կատարելով մի քանի աղբյուրների, որոնք ծանոթ են Սպիտակ տան իրավիճակային կենտրոնում ընթացող քննարկումներին, հայտնել էր, որ Թրամփը չի ընդունի Իրանի առաջարկը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը, սակայն Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնում է հետագա բանակցությունների համար։ Ավելի ուշ Թրամփը վստահեցրել էր, որ իրենից և ևս մի քանի մարդկանցից բացի ոչ ոք տեղեկացված չէ Իրանի հետ բանակցությունների իրական կարգավիճակի մասին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև