Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Պարգևավճարները պետք է լինեն, բայց դրանք պետք է արդարացիորեն բաշխվեն պետական ապարատի աշխատակիցների միջև, այլ ոչ թե «ուտվեն» բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարների կողմից. Արման Աբովյան

Պարգևավճարները պետք է լինեն, բայց դրանք պետք է արդարացիորեն բաշխվեն պետական ապարատի աշխատակիցների միջև, այլ ոչ թե «ուտվեն» բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարների կողմից։

Գրել է ԲՀԿ ընտրական ցուցակում ներառված Արման Աբովյանը։

«Պարգևավճա՞ր, թե՞ “պարգևաԼԱԳՅԱՆ”:

Ուզում եմ կրկին անդրադառնալ ժողովրդի համար  ցավոտ թեմային՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող միլիոնավոր պարգևավճարներին։

Մեջ բերեմ  Գագիկ Ծառուկյանի խոսքերը , որ ոչ ոք չի ասում, որ պետական ծառայողների համար պարգևավճարները վատ բան են․ հակառակը՝ դրանք միշտ էլ եղել են խրախուսման միջոց և պետք է այդպիսին լինեն։

Սակայն այն, ինչ այսօր արվում է պետական բյուջեի հետ տարբեր նախարարների և տարատեսակ “ղեկավարների”  կողմից, բացարձակապես անընդունելի է և բնավ կապ չունի դասական առումով  պարգևավճարների բաշխման մեխանիզմի հետ։

Դատեք ինքներդ․ նախարարները ստանում են մինչև ինը միլիոն դրամի հասնող աննորմալ  պարգևավճարներ, իսկ նրանց ենթակաները՝ այն մարդիկ, որոնք իրականում կատարում են հիմնական աշխատանքը, ստանում են չնչին գումարներ՝ իբր  «պարգևավճար»-ի անվան տակ։

Ուսուցիչները, սոցիալական ոլորտի աշխատողները, շտապօգնության ծառայողները, զինվորականները, ոստիկանները, սովորական պետական ծառայողները ստանում են կոպեկներ՝ համեմատած իրենց ղեկավարների միլիոնավոր պարգևավճարների հետ։

Այն, ինչ անվանում են պարգևավճար սովորական պետական ծառայողների համար, ըստ էության վիրավորական է մարդկանց համար, իսկ այն, ինչ կոչվում է պարգևավճար նախարարների համար, պարզապես ծաղր է մարդկանց նկատմամբ։

Պարգևավճարները պետք է լինեն, բայց դրանք պետք է արդարացիորեն բաշխվեն պետական ապարատի աշխատակիցների միջև, այլ ոչ թե «ուտվեն» բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարների կողմից։

Թե չե պարգևավճարը ոմանց համար դառնում է “պարգևաԼԱԳՅԱՆ”»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031