Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Խաղաղությունն առանց հաղթանակի, երաշխավորության՝ կեղծ, պատրանքային երևույթ է․ Բագրատ Սրբազան

«Խաղաղությունը որպես արժեք» վերտառությամբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գրություն է տարածել։

Նա նշել է․

«Խաղաղությունը կորուսյալ դրախտի հիշողությունն է և մարդու բնական զգացումն ու ձգտումը` վերադառնալ Աստծու խաղաղ ներկայության մեջ, որը սակայն նվաճվում է պայքարով թե՛ ներքին և թե՛ արտաքին` հոգևոր և մարմնավոր: «… հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար: Երբեք մի՛ վախեցեք… մղելով նույն պատերազմը, որ ես եմ մղում, ինչպես անցյալում տեսաք և այժմ էլ լսում եք» (Փիլիպ. 1:37-39), այսինքն` մեղքից ազատագրված լինելով` հասնելու ամբողջական, հաղթանակած, արդար, ապահով և երաշխավորված խաղաղության:

Սա մի ամբողջական հասկացություն է, և վերոնշյալ հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը չի նպաստի վերջնական և հաստատուն խաղաղության հաստատմանը:

Մարդն ինքնին միկրոտիեզերք է, նաև` մանրապատկերը հավաքական մարդկության, հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում անհատի կյանքում, լայնորեն արտահայտում կամ խորհրդանշում է հավաքական կյանքը: Այս իմաստով անհատի խաղաղության ձգտումը ուղիղ համեմատական է հասարակության խաղաղության ձգտմանը. «… եւ որպէս առ մի մարդ`այսպէս առ բոլոր աշխարհս» (ինչպես մեկ մարդու դեպքում, այսպես է նաև հավաքական իմաստով) (Եղիշե, էջ 15):

Սուրբգրային ընկալմամբ և հոգևոր փորձառությամբ խաղաղության վերականգնումը կամ կորուստը պայմանավորված է մեղքի դեմ պայքարով` կա՛մ նրանից ազատագրվելով, կա՛մ նրան հանձնվելով, որը համապատասխանաբար կոչվում է փրկություն կամ քայքայում:

Հատկանշական է, որ մեղքը պատճառ դարձավ ոչ միայն մարդու անկմանը, այլև հատկապես երկրի` ժառանգության կորստին: Միանշանակորեն հողեղեն մարդը, հոգևոր էակ լինելով, նրա օրհնության արժանանալը կամ պատժվելը նույնական է հողի, տարածքի, երկրի, Հայրենիքի ձեռքբերման կամ ազատագրման և կամ կորստի, ժողովրդի աճի կամ նվազման հետ, ըստ այդմ էլ` տնտեսության և հարստության ձեռքբերման կամ կորստի հետ: Օրհնության ցուցիչը կամ արդյունքը հողի ձեռքբերումը, ընդլայնումը կամ ազատագրումն է. «…ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի և դուք իմ ժողովուրդը կլինեք և ես ձեր Աստվածը: Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին` տալու նրանց այն երկիրը, որը մեղր և կաթ է բխեցնում, ինչպես և այսօր» (Երեմիա 11:5) և «Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ. Քեզ պիտի կոչեն Իմ Կամքը, իսկ քո երկիրը` Շեն բնակություն» (Ես. 62:4):

Իսկ պատժի ցուցիչը կամ հետևանքը հողի և Հայրենիքի կորուստն է և գերությունը. «…Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով` նրանք պիտի տկարանան` մտնելով այն շավիղները, որոնցով գնալու ճանապարհ չկա, իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման և ծաղրի» (Երեմիա 18:15-16):
(Ըստ էության այն, ինչ պատահեց մեզ հետ)

Այսուհանդերձ, խաղաղությունը մեկուսի, առանձին դիտարկված` առանց Հաղթանակի, արդարության և ճշմարտության ու իրավունքի, ապահովության կամ երաշխավորության կեղծ, մակերեսային, պատրանքային, անհասկանալի և անորոշ երևույթ է:

Այսպիսով, հստակ է, որ խաղաղության բարձրագույն և բարձրարժեք հոգևոր գաղափարը վերացական երևույթ չէ, այլ` նյութական արտահայտությամբ շոշափելի և խիստ չափելի արժեք:

Շարունակելի…»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև