Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն ազդում են համաշխարհային կայունության վրա. Չինաստանի ԱԳՆ

Չին-ամերիկյան հարաբերություններն ազդում են համաշխարհային կարգի կայունության վրա, և դրանց զարգացման գործընթացում ՉԺՀ-ն, իր հզորացմանը զուգընթաց, չի գնա հեգեմոնիզմի ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վճռորոշ նշանակություն ունեն երկու երկրների ժողովուրդների բարօրության համար և ազդում են համաշխարհային կարգի կայունության վրա: Չինաստանը չի գնա հին ճանապարհով, համաձայն որի՝ ուժեղ երկիրն անպայման ձգտում է հեգեմոնիայի. մենք հավատարիմ կմնանք խաղաղ զարգացմանը, հաստատակամորեն կհետևենք չինական սպեցիֆիկայով սոցիալիզմի ուղուն»,- ասել է Վան Ին։

ՉԺՀ ԱԳ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է գտնել երկու երկրների միջև փոխգործակցության ճիշտ ուղին, և առանցքային պահը կայանում է փոխադարձ թյուրիմացության հետ կապված խնդիրների մշտական վերացման մեջ։ Նա հիշեցրել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական կառուցվածքը, ինչպես նաև նրանց զարգացման ուղիները տարբերվում են՝ համապատասխան իրենց ազգային առանձնահատկությունների, սակայն Պեկինն ու Վաշինգտոնը պետք է ձգտեն խաղաղ և ներդաշնակ համակեցության՝ հրաժարվելով մրցակցությունից։

«Հույս ունենք, որ ամերիկյան կողմը օբյեկտիվորեն կնայի Չինաստանին, մեր երկրի մասին ռացիոնալ պատկերացում կձևավորի, գործնականում կհարգի նրա առանցքային շահերը, համարժեք կերպով կհարթի տարաձայնությունները, համատեղ կիրականացնի ավելի շատ կարևոր, գործնական և օգտակար գործեր, որոնք բարենպաստ են երկու պետությունների և ողջ աշխարհի համար, և աշխարհին ավելի շատ դրական ու կառուցողական ազդակներ կհաղորդի», — եզրափակել է Վան Ին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031