Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան | Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան

Լրահոս

Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի նշվում է որոշակի խորագրի ներքո՝ նպատակ ունենալով համախմբել միջազգային թանգարանային հանրույթը և խթանել մշակութային հաստատությունների ակտիվ մասնակցությունը համաշխարհային մշակութային գործընթացներին։

Սակայն, անկախ այս համաշխարհային նախաձեռնությունների նշանակությունից, մշակութային ժառանգությունը բազմաթիվ տարածաշրջաններում շարունակում է մնալ լուրջ սպառնալիքների ներքո՝ հատկապես այն դեպքերում, երբ այն դառնում է բռնազավթման, պատմության վերախմբագրման և մշակութային ինքնության նպատակային վերացման պետական քաղաքականության օբյեկտ։

Այս համատեքստում առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։

2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։

Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։

Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը։

2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30