Skip to main content

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Հետպատերազմյան զարգացման տեսլականը՝ ըստ Բարգավաճ Հայաստանի

«Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացրել է հետպատերազմյան զարգացման տեսլականը։

Տեսլականը ներկայացնում ենք ստորև․

Բարգավաճ Հայաստան ունենալու նախապայմանը սոլիդ իշխանությունն է, որը քաղաքակիրթ կերպով, հանգիստ, առանց աջ ու ձախ վիրավորելու, սպառնալու, առանց գոռգոռոցի ու առանց ստերի, ամիսը մեկ տեսակետ փոխելու, բոլոր տապալումները ուրիշների վրա գցելու՝ կկազմի ծրագիր, պետությանը կապահովի երաշխավորված խաղաղություն, ձեռք կբերի հուսալի դաշնակիցներ, կհամախմբի աշխարհասփյուռ հայությանը, մեկը մյուս հետևից կլուծի մեր քաղաքացիներին հուզող խնդիրները։ Որը կստեղծի արդար միջավայր, որտեղ իրար հարգելը կդառնա խաղի կանոն։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն։ Ներքին համերաշխությունն ու արդարությունը Բարգավաճ Հայաստանի հիմնական սկզբունքներն են։ Բոլոր գրագետ և մեր երկրի շահի համար աշխատող ուժերի ու անհատների համատեղ աշխատանքով սա կդառնա իրականություն։

Ռազմավարական նպատակներ, իրողությունների ընդունում, ռիսկերի կառավարում.

1. Հայաստանի փոքրությունը վերածել առավելության՝ կոմպակտություն, ճկունություն, մտավոր կապիտալ: Հայաստանը պետք է դառնա կամուրջ՝ տարբեր ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Արևմուտքի միջև։ Մեր աշխարհագրությունը պետք է դառնա ռազմավարական առավելության գործոն:

2. Հայաստանն աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է։ Պարտավոր ենք կանգնեցնել Հարավային Կովկասում հայերի պատմական բնակության տարածքի, մեր թվաքանակի կրճատման գործընթացը։

3. Ապագա իշխանությունները պետք է ստանձնեն հետպատերազմյան վերականգնման, ժամանակակից, ինքնիշխան և ինքնաբավ պետություն ստեղծելու պատմական առաքելությունը։

Բարգավաճ Հայաստանը.

1. ներկա և ապագա սերունդների համար անվտանգ տուն է, յուրաքանչյուր հայի տուն, անվտանգության, սոցիալական արդարության և զարգացման տարածք, ժողովրդավար և անվտանգ միջավայր։ Կրթված և առաջադեմ հասարակությամբ, ուժեղ և առողջ, քաղաքացիական հասարակությամբ։

2. Հայկական աշխարհի հենման տարածք՝ hայկական աշխարհի զարգացման կենտրոն, միջազգային հանրության կողմից ճանաչված հայկական միակ պետություն, սփյուռքի ինտեգրացիայի համար,

3. Անկայուն աշխարհում գոյատևման և զարգացման մոդել, Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսության հարթակ, տարբեր քաղաքական և մշակութային միջավայրերի ինտեգրվող փոքր պետություն։

Արտաքին և ներքին քաղաքականություն

1. Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ որպես ռազմավարական, այդ թվում՝ ռազմատեխնիկական էական մոդեռնիզացիայի հեռանկարով։

2. Թուրքիայի և Ադրբեջանի հետ պրագմատիկ, հաշվարկված հարաբերությունների զարգացում

3. Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջմղում, ներառյալ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում։ Արցախյան հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համակարգային քայլեր

4. Անկախ դատական համակարգ։ Դատարանը՝ որպես օրենքի առջև հավասարության, գործադիր իշխանության զսպման և քաղաքացիական հասարակության պաշտպանության գլխավոր երաշխավոր։

5. Հավասար հնարավորությունների հասարակություն՝ կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական շարժունակություն, կառավարման թվայնացում։

6. Միջին խավը՝ որպես ժողովրդավարության հենասյուն։

7. Ժողովրդագրական քաղաքականություն՝ ծնելիության խթանում և ընտանեկան արժեքների պաշտպանություն, հատուկ ուշադրություն կանանց առողջությանը։

8. Հասանելի, բարձրորակ և զարգացած առողջապահական համակարգ՝ սոցիալական հստակ և գրագետ շեշտադրումներով։

9. Հայրենադարձության համար պայմանների ստեղծում (աշխատատեղեր, բնակարան, ինտեգրացիա):

10. Խառը զբաղվածության մոդելների աջակցություն (առցանց աշխատանք Հայաստանից դուրս գործող գլոբալ ընկերությունների համար)։

11. Բեկումնային զարգացման կրթական-հայրենասիրական շերտ. ստեղծել պայմաններ ապագա էլիտաների «ինկուբատորի» ձևավորման համար։

12. Կրթությունը՝ որպես ռազմավարական անվտանգության ռեսուրս։ Կրթական համակարգի ներառումն ազգային անվտանգության առաջնահերթությունների շարքում։ Ազգային գիտական ներուժի (ԱԳՆ) զարգացման սկզբունքորեն նոր մոտեցումներ։ Կրթության մեջ թվայնացում և նոր տեխնոլոգիաներ։ Սփյուռքի հետ միասնական գիտական և կրթական տարածքի ստեղծում։

13. Հայրենասիրական շարունակական կրթության համակարգ։ Միասնական ազգային կրթական ծրագրի ներդրում՝ սկսած տարրական դպրոցից։ «Քաղաքացիական դպրոցների» ձևավորում։ Երիտասարդական շարժումների և մարզական ակումբների աջակցություն՝ ռազմական և ազգային-հայրենասիրական ուղղվածությամբ։ Թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարի նպատակային ծրագրեր։

14. Փոքր և միջին ընտանեկան բիզնեսի աջակցություն և ինստիտուցիոնալ պաշտպանություն՝ որպես այս գործընթացների հիմք։

15. Սեփականության ինստիտուտի ամրապնդում։

16. Սփյուռքի և համաշխարհային ներդրումների ներգրավում կարևորագույն ենթակառուցվածքներում, էներգետիկայում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

17. Նոր արտահանման քաղաքականություն՝ հիմնված բարձրորակ հայկական ապրանքների արտադրության մասշտաբային մոտեցման և նոր համահայկական ապրանքանիշների ներդրման վրա։

18. Իրական քաղաքական մեխանիզմների մշակում՝ սփյուռքը երկրի համար կարևոր, ռազմավարական որոշումներ կայացնելու գործընթացում ներգրավելու համար՝ նոր խորհրդատվական մարմնի ստեղծման միջոցով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031