Skip to main content

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Հայաստանի իշխանություններին հակառուսական չէի անվանի, իսկ ՌԴ-ի իշխանությունների մասին չէի ասի, թե նրանք խանգարելու են ՀՀ-ի գործող իշխանության վերարտադրությանը․ Սուրեն Սարգսյան

Հայաստանի իշխանությունները վերջին ութ տարիների ընթացքում որևէ գործուն քայլեր չեն իրականացրել տարածաշրջանում և Հայաստանում ռուսական կենսական շահերի դեմ։  Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանը դեռևս Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, հայկական ատոմակայանը շարունակում է սպասարկվել Ռուսաստանի հետ համատեղ, իսկ Հայաստանում շարունակում է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան։ Հետևաբար, պնդումները ինքնիշխանության և ռուսական ազդեցությունից ազատվելու քայլերի վերաբերյալ առնվազն աղերս չունեն իրականության հետ։

Ինչ վերաբերում է ցածր և միջին օղակներում առկա խոսքային մակարդակի վիճաբանություններին, ապա դրանք գտնվում են բացառապես հռետորաբանության շրջանակում։ Ընդ որում, ամենաբարձր մակարդակում հարաբերությունները բավականին ջերմ են, իսկ շփումները՝ ակտիվ (ի դեպ, Ուկրաինայի և Վրաստանի եվրոպամետ առաջնորդների հետ նման հարաբերություններ չեն եղել)։

Հետևաբար, Հայաստանի իշխանություններին հակառուսական չէի անվանի, իսկ Ռուսաստանի իշխանությունների մասին չէի ասի, թե նրանք խանգարելու են Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը։ Ավելին, ընտրություններից հետո չեմ զարմանա, եթե առաջիններից մեկը, եթե ոչ առաջինը, հենց Ռուսաստանի նախագահը լինի, ով կշնորհավորի Հայաստանի իշխանություններին հաղթանակի կապակցությամբ:

Ուրախ կլինեմ, եթե հակառակ կարծիքներ և փաստարկներ լինեն»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031