Skip to main content

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Լիսաբոնի վետոն և հետագա բանակցությունները․ ինչու է Փաշինյանի պնդումը սխալ․ Civilnet

«Արցախի հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ կա՞ որևէ իրավական ակտ, ըստ որի Լեռնային Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Այս մասին գրում է Civilnet-ը։

«Կառավարության նիստում փաստաթղթեր եք հրապարակել […]։ Կարո՞ղ եք մի տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է»,- հարցրել է Օսիպյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրել է 1996-ի դեկտեմբերին տեղի ունեցած Լիսաբոնի գագաթնաժողովը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ արձանագրվել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվեր ինքնորոշման սկզբունքի հիման վրա՝  ԼՂ-ին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում

«Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու»,- պնդել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չէ, որ անում է այս պնդումը։ Մինչդեռ այն մոլորեցնող է, քանի որ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում Հայաստանը կիրառել էր վետոյի իրավունք։ Բացի այդ, հետագա բանակցային գործընթացում տարբեր փուլերում քննարկվել են նաև այնպիսի առաջարկներ, որոնք չէին բացառում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորությունը։

Ի՞նչ էր առաջարկվում Լիսաբոնի գագաթնաժողովում

1996-ի դեկտեմբերի 2-3-ին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունվեց հռչակագիր՝ ուղղված ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Հռչակագրի նախագծի 20-րդ կետում ի սկզբանե ներառվել էին նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներ: Դրանցում ներկայացված էին կարգավորման երեք սկզբունքներ, որոնցով ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունը:

Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց եզրափակիչ փաստաթղթի մեջ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածի վրա, և այն տեղ չգտավ ընդունված տեքստի մեջ: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտին հանդես եկավ հայտարարությամբ, որը որպես հավելված կցվել է եզրափակիչ փաստաթղթին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031