Մենք Գյումրիում պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գյումրիում։
«Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի, այնպես, ինչպես օրինակ Արթիկն է ծաղկում, հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 21–ից։















































