Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանը նահատակ պայքարի նահատակ դարձավ. Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանն առողջ էր, տարան բանտ ու հասցրեցին մահվան․ Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի դեմ սևացման արշավ էր, իր ազդեցությունն ունեցավ․ Աբրահամյան | Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը | ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալ | Մահացել է գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը. «Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին | ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով | 85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը | Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ-ի շենքից փախել է | Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան | Ադրբեջանը կարող է ջրային ռեսուրսների հարցը Հայաստանին պայմաններ թելադրելու նոր ուղղություն դարձնել. քաղաքագետ | Հայաստանն ու Իտալիան կխորացնեն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում | ԲՏԱԱԲ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի ձևավորման տեսլականը

Լրահոս

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, հուլիսի 30-ի գիշերը և ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև