Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանը նահատակ պայքարի նահատակ դարձավ. Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանն առողջ էր, տարան բանտ ու հասցրեցին մահվան․ Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի դեմ սևացման արշավ էր, իր ազդեցությունն ունեցավ․ Աբրահամյան | Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը | ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալ | Մահացել է գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը. «Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին | ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով | 85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը | Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ-ի շենքից փախել է | Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան | Ադրբեջանը կարող է ջրային ռեսուրսների հարցը Հայաստանին պայմաններ թելադրելու նոր ուղղություն դարձնել. քաղաքագետ | Հայաստանն ու Իտալիան կխորացնեն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում | ԲՏԱԱԲ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի ձևավորման տեսլականը

Լրահոս

Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով անցնող 5 մեղադրյալներն ազատ են արձակվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկա օրերին գործով մեղադրյալներին և Ավետ Կոնջորյանին դեմ առ դեմ հարցաքննել։ Ըստ մեր տեղեկությունների՝ գործի քննության այս փուլում առերեսումներն անխուսափելի են համարվում։

Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ նախաքննական մարմինը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալված 5 անձանց ազատ է արձակել։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և բավականին քիչ՝ սիմվոլիկ 2 միլիոն դրամ գրավը։

ՀՀ քննչական կոմիտեն երեկ պաշտոնապես հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով 5 մեղադրյալ կա․ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու համար։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի գիշերը, իր տան շքամուտքի մոտ, դաժան ծեծի էր ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։

Նշենք նաև, որ ծեծին նախորդել էր մեկ այլ միջադեպ։ Հրապարակվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում գործով մեղադրյալներից մեկի տան մոտով, հայհոյանքներ հնչեցնում և, ըստ հրապարակված տեսանյութի, սպառնում՝ օգտագործելով «գյուլել» արտահայտությունը։

Այսպիսով, քննությունը դեռ պետք է պարզի ոչ միայն ծեծի հանգամանքներն ու յուրաքանչյուր մեղադրյալի հնարավոր մասնակցությունը, այլև դրան նախորդած միջադեպի ամբողջական պատկերը։ Առաջիկա առերեսումները կարող են առանցքային նշանակություն ունենալ կողմերի ցուցմունքներում հնարավոր հակասությունները պարզելու և դեպքերի իրական հաջորդականությունը վերականգնելու համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև