Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել. «Հրապարակ» | Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան ի՞նչ տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին. Armlur.am | Մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է․ Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք և վայելեք նոր բանակը. Սուրեն Պապիկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը՝ մի շարք փոփոխություններով | Իրական հանցագործությունների աճը վխտում է․ Լուսինե Մարտիրոսյան | Իշխող ուժի կողմից օգտագործվող քարոզչական պատկեր՝ Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է․ Ռուբեն Մելիքյան | Ինչի մասին էր իրականում Ռուբիոյի այցը․ Դավիթ Անանյան | «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավnրվել է․ ՔԿ | Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար | «Ուժեղ Հայաստան»-ի 8 ներկայացուցիչ է ձերբակшլվել, ՀԿԿ-ն հարցաքննում է անձանց՝ առանց փաստաբանների. Հայրապետյան | Վարորդական իրավունքից զրկվածները հնարավորություն կունենան առանց քննության վերակագնել այն. Կառավարությունը նախագծին հավանություն տվեց | Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. Զախարովա | Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմnվ. վերլուծաբան

Լրահոս

Ինչի մասին էր իրականում Ռուբիոյի այցը․ Դավիթ Անանյան

Մարկո Ռուբիոյի այցի մասին առաջին տեղեկատվության տարածումից հետո՝ ներքաղաքական և քարոզարշավային տրամադրությունների ազդեցության ներքո, գրեթե բոլորի առաջնային ընկալումն այն էր, թե սա իրականացվում է բացառապես Հայաստանի գործող իշխանություններին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Սակայն հետագա իրադարձություններն ու ստորագրված փաստաթղթերի բովանդակության ուսումնասիրությունը ցույց տվեցին շատ ավելի խորքային և լայն աշխարհաքաղաքական պատկեր։
Ռուբիոյի այցը, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում։
Այցի հիմնական նպատակներն ակնհայտորեն հետևյալներն էին․
◉ ԱՄՆ ռազմավարական ներկայության արագ ամրագրում տարածաշրջանում,
◉ TRIPP նախագծի քաղաքական և իրավական ամրապնդում,
◉ կրիտիկական միներալների մատակարարման շղթաների վերահսկման ընդլայնում,
◉ Հարավային Կովկասի ինտեգրում արևմտյան աշխարհատնտեսական համակարգին,
◉ Իրանի և Ռուսաստանի շրջանցմամբ նոր միջանցքային ճարտարապետության ձևավորում,
◉ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության սահմանափակում։
Եվ միայն այս ամենի վերջում՝ նաև Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ որոշակի քաղաքական աջակցության ցուցադրում՝ ընտրություններից առաջ։
Սակայն այստեղ կա մի չափազանց կարևոր հանգամանք։
Եթե այցի առաջնային նպատակը հենց քաղաքական «սատարումը» լիներ, ապա դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ պետքարտուղարը սահմանափակվեր օդանավակայանային ձևաչափով հանդիպումներով և փաստացի Հայաստանում գտնվեր ընդամենը մոտ 40 րոպե՝ առանց լիարժեք պետական այցի արարողակարգի, առանց խորքային քաղաքական շփումների և նույնիսկ առանց վարչապետի հետ հանդիպման։
Սա արդեն ինքնին շատ խոսուն քաղաքական ազդակ է։
Այն ցույց է տալիս, որ Վաշինգտոնի համար այս փուլում առաջնայինը ոչ թե Հայաստանի ներքաղաքական ճակատագիրն է, այլ՝ տարածաշրջանային աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության արագ ամրագրումը։
Իսկ Հայաստանի իշխանությունները տվյալ գործընթացում դիտարկվում են առավելապես որպես այդ ռազմավարության իրականացման ներկայիս գործառնական գործընկեր։
Այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասում այսօր ընթանում է շատ ավելի մեծ խաղ, քան սովորական նախընտրական քարոզչությունն է։
Տարածաշրջանը վեր է ածվում համաշխարհային ուժային բախման, աշխարհատնտեսական նոր միջանցքների, էներգետիկ վերահսկողության և գլոբալ վերադասավորումների կարևոր հանգույցի։
Եվ հենց այս պատմական ու չափազանց վտանգավոր փուլում մեր հայրենակիցները հունիսի 7-ին պետք է պատասխան տան ամենակարևոր հարցին․ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը ունակ են նման բարդ աշխարհաքաղաքական պայմաններում հմտորեն, սառնասրտորեն և պետական մտածողությամբ կառավարել երկրի ղեկը։
Արդյո՞ք նրանք կարող են պաշտպանել Հայաստանի շահը մի իրականության մեջ, որտեղ մեծ պետությունները պայքարում են ոչ թե հայտարարությունների, այլ միջանցքների, ռեսուրսների, ազդեցության գոտիների և ռազմավարական վերահսկողության համար։
Կարծում եմ՝ պատասխանը ակնհայտ է։
Պետությունը չի կարող անվտանգ անցնել պատմական այսպիսի փոթորկի միջով՝ պատահական որոշումներով, իրավիճակային քաղաքականությամբ և արտաքին ուժերի օրակարգերին հարմարվելու տրամաբանությամբ։
Այս փուլում Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական քարոզչական կառավարումը, այլ պետական մտածողություն, փորձ, հաշվարկ և ազգային պատասխանատվություն։
Facebook
Twitter

Կարդացեք նաև