Skip to main content

Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինն ինձ չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան | ՊՆ եւ ՆԳՆ նախարարները վերանշանակվելու են | Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի. Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին | Հայ-ռուսական լարվածության խորացումը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար. Տիգրան Դումիկյան | Խորովածի փառատոն․ գործելու է շուրջ 50 տաղավար | 6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17,7 մլրդ դրամ | Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք | Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ | Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն | Կարգալույծ քահանա տեր Թադեն ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱԺ առաջին նիստին իր մասնակցության մասին լուրերը

Լրահոս

Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Իմանալով, որ լրագրող եմ, Նոյեմբերյանում ինձ մոտեցան Արցախից բռնագաղթած ամուսիններ եւ պատմեցին, որ իրենց դուստրը՝ Անի Առուստամյանը, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում հալածանքների է ենթարկվել` նրան հարվածել են, վիրավորել։ Մեր զրույցի ընթացքում նրանք ցույց տվեցին Նոյեմբերյանի գլխավոր՝ Երեւանյան փողոցում հեծանիվ վարող գիրուկ մի տղայի՝ ասելով․ «Մեր Անիին նեղացնողներից մեկն էլ այս տղան է»։ Տղան, տեսնելով մեր հայացքները, հեծանիվն արագ վարեց ու հեռացավ։

46-ամյա Սամվել Հայրապետյանը ծագումով Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղից է, աշխատել է Կաշենի ոսկու հանքում, հետո Արցախի դիրքերում մարտական հերթապահություն է իրականացրել։ Նրա կինը՝ Նարինե Միքայելյանը, Ստեփանակերտում է բնակվել, Անին նրա միակ երեխան է: Ամուսնալուծված Նարինեն եւ Սամվելն ամուսնացել են Արցախից Հայաստան բռնագաղթելուց հետո։ Սամվելը հայտնեց՝ թեեւ Անին իր հարազատ դուստրը չէ, սակայն ինքը նրան հարազատի պես է սիրում, եւ իսկական ծնողը նա է, որը սիրում եւ հոգ է տանում երեխայի հանդեպ։ 5-րդ դասարանն այս տարի ավարտած Անին առողջական խնդիրներ, հաշմանդամություն չունի, մեր հանդիպման ժամանակ երեխայի աչքերում անանց տխրություն նկատեցի։ Նրա մայրը՝ Նարինեն պատմեց, որ Անին սթրես է տարել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտում նրանց դպրոցը հրետակոծվել է, աղջկա աչքի առաջ զոհվել են 3 դասընկերները։ «Երբ հիշում է իր դասընկերների զոհվելու պահը, վերանում է, այդ պահին մեզ չի լսում»,- պատմեց աղջկա մայրը։ Պատմեց նաեւ, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում համադասարանցիներից ոմանք ոտքով հարվածել են Անիին, նրան վիրավորել՝ ասելով. «Այ թուրք, այ ղարաբաղցի»։ Նարինեն ինձ պատմեց, որ երբ վատ վերաբերմունքի համար հանդիմանել է Անիին նեղացրած համադասարանցի աղջկան, այդ աղջիկն իրեն վիրավորել է՝ ասելով․ «Անդաստիարակ»։ Ծնողները հայտնեցին՝ երբ դպրոցում երեխաները նեղացրել են Անիին, նա չի ցանկացել դպրոց հաճախել: Սամվել Հայրապետյանն ասաց, որ չի կարող Անիին վիրավորած երեխաների հետ կոնֆլիկտի մեջ մտնել՝ վախենալով, որ կարող է կորցնել ինքնատիրապետումը։ Ծնողները ոստիկանություն են դիմել, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպան՝ Մամյան ազգանունով (նրա անունը Անիի ծնողները չեն հիշում), գնացել է Նոյեմբերյանի դպրոց, խնդրի առնչությամբ հանդիպել դպրոցի տնօրենին։

Բայց փոքրիկ աղջկա սթրեսային վիճակի պատճառը միայն պատերազմից ծանր հիշողությունները չեն, այլ նաեւ՝ Նոյեմբերյանում նրանց բնակության պայմանները։ Ընտանիքը նախկինում վարձով ապրել է Նոյեմբերյան քաղաքում, այժմ բնակվում են Նոյեմբերյանից մոտ 10 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բերդավան գյուղում` Սամվել Հայրապետյանի հոր գնած տանը։ Այդ տանն ապրում է նաեւ Սամվելի եղբոր ընտանիքը՝ անչափահաս 4 երեխաներով։ Սամվելի ծնողները վատառողջ են, հայրն Արցախում կոնտուզիա է ստացել։ Այդ մարդիկ Արցախում իրենց տունը, ապրուստը կորցնելով, լինելով վատառողջ, նյարդային են, հաճախ դուրս են գալիս հունից, եւ մի տան մեջ ապրելը բավականին բարդ է։ Սամվելը ՀՀ քաղաքացու անձնագիր ունի, սակայն Նարինեի՝ քաղաքացիություն ստանալու գործը ձգձգվել է, նրա փաստաթղթերն անձնագրերի եւ վիզաների վարչությունում են` անձնագիրը չեն տալիս։ Նարինեի՝ ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում նրանք կարող են բնակարանային ապահովման պետական ծրագրով Նոյեմբերյան համայնքում տուն գնել։ Բռնագաղթած ընտանիքը գոյության միջոցներ չունի։ Նարինեն չի աշխատում, Սամվելը սոցիալական ինչ-որ ծրագրով 6 ամիս աշխատել է Նոյեմբերյանի կոմունալ հիմնարկությունում, սակայն այդ ծրագիրն ավարտվել է։ Նա շատ է ցանկանում հիմնական աշխատանք ունենալ։ Ներկայում պետության կողմից միակ աջակցությունն Անի Առուստամյանի համար տրվող ամսական 30 հազար դրամն է։ Բայց քանի որ Անիին Նոյեմբերյանի դպրոցում պարբերաբար նեղացնում են, եւ Բերդավանում էլ բնակության դժվար պայմաններ են, ամուսինները մտադիր են Անիին ուղարկել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ` Նարինե Միքայելյանի մոր տուն։ Ընտանիքը հայտնվել է դժվարին իրավիճակում, ֆինանսական եւ բարոյական աջակցության կարիք ունի։ Բարեգործություն անելու մտադրություն ունեցող մարդկանց ու հիմնադրամներին կոչ ենք անում` աջակցել այս ընտանիքին:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031