Skip to main content

Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինն ինձ չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան | ՊՆ եւ ՆԳՆ նախարարները վերանշանակվելու են | Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի. Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին | Հայ-ռուսական լարվածության խորացումը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար. Տիգրան Դումիկյան | Խորովածի փառատոն․ գործելու է շուրջ 50 տաղավար | 6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17,7 մլրդ դրամ | Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք | Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ | Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն | Կարգալույծ քահանա տեր Թադեն ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱԺ առաջին նիստին իր մասնակցության մասին լուրերը

Լրահոս

Ռուբիոյի 50 րոպեանոց կանգառը Հայաստանում փաստեց, որ նույնիսկ ամերիկացիներն են համոզված, որ գործող իշխանությունն առաջիկա ընտրություններում հաջողություն արձանագրելու նվազ շանսեր ունի․ Խոսրով Հարությունյան

Մարկո Ռուբիոյի 50 րոպեանոց կանգառը Հայաստանում ոչ այնքան նպատակ ուներ աջակցել իշխանությանը, որքան փաստեց այն իրողությունը, որ նույնիսկ ամերիկացիներն են համոզված, որ գործող իշխանությունն առաջիկա ընտրություններում հաջողություն արձանագրելու նվազ շանսեր ունի։

Գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Ինչի՞ մասին էր  ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։

Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին  օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի ուշ, ասենք հունիսի 7- ից հետո՝ ավելի ծանրակշիռ այցի շրջանակներում։

Ինչու՞ է շտապում ԱՄՆ-ն։

Հարկ չեմ համարում անդրադառնալ ստորագրված փաստաթղթերի  կարեվորությանը հայ-ամերիկյան հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու տեսանկյունից (մասնավորապես Մեղրիով Ադրբեջանի եվ Թուրքիայի միջեվ երկաթուղային հաղորդակցության   հաստատման ծրագիրը շատերիս համար,  եվ ոչ անհիմն, շարունակում է մնալ խիստ խնդրահարույց՝ Հայաստանի անվտանգության  ապահովման եվ աշխարհաքաղաքական կարեվորության մակարդակի բարձրացման տեսանկյունից):

Այդ ամենով հանդերձ, ըստ իս, այդուհանդերձ պակաս կարեվոր չէ հասկանալ  թե ինչու՞ են ամերիկացիները շտապում:

Կարծում եմ շատ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ խնդիրը Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներում է։

Ի՞նչը ի նկատի ունեմ։

Ակնհայտ է, որ ստորագրված փաստաթղթերը  նպաստում են Հայաստանում՝ Ամերիկայի աշխարհաքաղաքական ներկայության իրավաքաղաքական հիմքերի ամրապնդմանը։ Եթե դա այդպես է, իսկ դա իրոք այդպես է, ապա պետք է ենթադրել, որ նախընտրական տրամադրությունների իրական պատկերի վերլուծությունը ամերիկյան հատուկ ծառայություններին  բերել է այն եզրակացության, որ առաջիկա ընտրություններում իշխանության վերարտադրվելու շանսերը շատ վիճահարույց են եվ եթե ԱՄՆ-ն Հայաստանից սպասելիքներ ունի տարածաշրջանում իր որդեգրած քաղաքականությունը անշրջելի դարձնելու առումով, ապա պետք է շտապել  եվ այդ նպատակով ստեղծել հավելյալ իրավական կռվաններ, որոնք կարող են օգտագործվել  առաջիկա ընտրությունների արդյուքով ձեվավորված նոր իշխապություններին փաստի առջեվ կանգնեցնելու համար։

Ուստի Մարկո Ռուբիոյի 50 րոպեանոց կանգառը Հայաստանում ոչ այնքան նպատակ ուներ աջակցել իշխանությանը, որքան փաստեց այն իրողությունը, որ նույնիսկ ամերիկացիներն են համոզված, որ գործող իշխանությունն առաջիկա ընտրություններում հաջողություն արձանագրելու  նվազ շանսեր ունի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031