Երկրի վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ՝ իրավապահները չեն արձագանքում, բայց կոշտ քննադատության համար կարող են մարդուն կալանավորել. փաստաբան | Մենք ինչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելnւ են մեր դեմ. Օվերչուկը` ՀՀ իշխանություններին | Չենք հավատում ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալիևին. հավատում ենք այն բանին, որ Ալիևն ինչ պահանջել է՝ մեր երկրի ղեկավարը տվել է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ) | Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանն Օսիպյանի ուղերձն է հրապարակել | Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքը | Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան | «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի | «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը. Տիգրան Դումիկյան | ՔՊ-ն սպառնnւմ է ՀՀ քաղաքացիներին բանակ զորակոչելով. Գեղամ Մանուկյան | ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ ՀՀ ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրի ղեկավարը ասելու բան չունի ժողովրդին, 8 տարի ստեր է ասել. Գագիկ Ծառուկյան | Մի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում. Տիգրան Աբրահամյան | Եթե հակված եք ընտրելու ՔՊ-ին, ապա պարզապես մի՛ գնացեք ընտրության, թե չէ կրկին զղջալու եք, ուշ է լինելու. Արտակ Բեգլարյան | Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. Զախարովա

Լրահոս

Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները․ Ազատություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանի որդին՝ Գոռ Սանոսյանը, 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։ Այս մասին գրում է Ազատությունը։

Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում է ստացել նաև իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի որդին՝ Սամվել Գևորգյանը. այս խնդիրները, սակայն, վերջինիս չեն խանգարել հանդես գալ բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում, նաև՝ «Հատիս» թիմում։

Ինչպե՞ս է ստացվել, որ առողջական խնդիրներով հնարավոր է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու բասկետբոլով զբաղվել, բայց հնարավոր չէ անգամ սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել։

20-ամյա Գոռ Սանոսյանը խաղում է պաշտպանի դիրքում։ Ըստ ֆուտբոլային տվյալների հավաքագրմամբ զբաղվող Transfermarkt կայքի՝ «Արարատ-2» է տեղափոխվել միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Արարատ-Արմենիա-2» ակումբից՝ այս տարվա փետրվարին։ Երկու թիմերում էլ Սանոսյանը հիմնականում հանդիսացել է որպես փոխարինման մտնող ֆուտբոլիստ։ «Արարատ-Արմենիա-2»-ում նա 2 խաղում է փոխարինման դուրս եկել, ևս երեք խաղում էլ փոխարինման է մտել «Արարատ-2»-ում, բայց այս թիմի վերջին խաղերում՝ մայիսի 15-ին ու 21-ին, նախկին նախարարի որդին եղել է նաև թիմի մեկնարկային կազմում։

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում Սանոսյանը ստացել է 2024-ին։ Հայաստանյան օրենսդրությամբ զորակոչից տարկետում հնարավոր է ստանալ առողջական պատճառներով, կրթական ու սպորտային նվաճումների հիմքով։ Գոռ Սանոսյանը, թեպետ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, սակայն չի խաղում Հայաստանի տարբեր տարիքայինների ազգային հավաքականներում, և նրան այս հիմքով տարկետում չի տրվել։

«Ազատության» հետ զրույցում Գնել Սանոսյանը բացատրեց՝ որդին տարկետում է ստացել առողջության հետ կապված հարցերով. «Ֆուտբոլիստ է տղաս 6 տարեկանից, որի հետևանքով որոշակի առողջական խնդիրներ ունի, ինչը նկատվում է շատ ֆուտբոլիստների մոտ, ովքեր մանկուց են զբաղվում ֆուտբոլով։ Եթե ճիշտ եմ հիշում, սրտի, փայծաղի, արյան ճնշման հետ կապված խնդիրներ են։ Եթե դուք հետաքրքրվեք, կտեսնեք, որ ովքեր 6-7 տարեկանից ֆուտբոլի են հաճախում, իրենց մոտ օրգանները զարգանում են, այնպիսի չափեր են ունենում, որ մեր բժշկական ստանդարտներին չեն համապատասխանում», — բացատրեց Սանոսյանը։

Ինչպե՞ս է որդին պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում, եթե կան սրտի, ճնշման ու փայծաղի խնդիրներ։ Սանոսյանը պատասխանեց՝ կան ստանդարտներ, բժշկական ստուգումներ են իրականացվում. «Տղաս որոշակի փոխարինումներով է խաղում, ստաբիլ չի խաղում», — ասաց նա՝ բացառելով, որ իր միջամտությունը եղել է որդուն բանակից առողջական հիմքով տարկետում տրամադրելու հարցում։ Սանոսյանի խոսքով՝ ինքն անձնապես ցանկանում է, որ տղան թողնի ֆուտբոլը՝ մտածելով նրա առողջության մասին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև