Skip to main content

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը. Տիգրան Դումիկյան

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը: Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:

«Հաշիվը բացված է: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի, նախևառաջ ապացուցեց, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մեր երկրում արդեն իսկ տեղի է ունեցել առաջին մեծ համախմբումը։

Թե՛ բեմին , թե՛ հրապարակում միավորվել էին տարբեր քաղաքական ուժերի, մասնագիտությունների և սոցիալական խավերի ներկայացուցիչներ։ Օդը հագեցած էր ոգով, համընդհանուր ըմբռնումով, միավորող մտահոգություններով, ընդհանուր նպատակով ու էմոցիայով։ Այլ կերպ ասած՝ դա համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը։ Վերջինս դեռևս 2018 թվականից ի վեր բոլոր հնարավոր և անհնար ջանքերն է գործադրել հանրությանը սևերի և սպիտակների բաժանելու համար՝ քաջ գիտակցելով, որ սեփական ձախողումները քողարկելու միակ միջոցը պառակտված և բարոյալքված հասարակությունն է։

Ի դեպ, փաստ է, որ հայ ժողովրդի միասնականությունը տարիներ շարունակ խորապես մտահոգել է Բաքվին և Անկարային։ Բայց այս մասին՝ մեկ այլ առիթով։

Փաստորեն, կարելի է միանշանակ արձանագրել, որ հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ։ Մնում է, որ մեր ժողովուրդը կատարի վերջին, բայց ամենակարևոր քայլը՝ ներկայանա ընտրատեղամասեր և քվեարկի հանուն ուժեղ Հայաստան ունենալու»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031