Skip to main content

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր | Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-18 կրկնակի չեմպիոն | Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն | Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել | Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բшխման պոլիգոն. «Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով» սահման չես պահի․ Արմեն Աշոտյան | Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ․ քննարկել են նաև TRIPP-ի զարգացման ընթացքը | Արմեն Գրիգորյանի հոդվածը գուցե ընդունելի լիներ, եթե հրապարակված լիներ միջակ փորձագետի կողմից, բայց ոչ 8 տարիների ընթացքում անվտանգության ոլորտում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի կողմից. Սուրեն Պետրոսյան | Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո

Լրահոս

Իշխանությունները, ակնհայտորեն վախենալով ժողովրդի ազատ կամարտահայտությունից, դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի. ՀԱԿ հայտարարությունը

Իշխանությունները, ակնհայտորեն վախենալով ժողովրդի ազատ կամարտահայտությունից, դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի։ Ընտրություններին մեր հայրենակիցների դրսեւորած բարձր քաղաքացիական գիտակցությունը եւ ակտիվ մասնակցությունը գնահատելով որպես սպառնալիք իրենց ակնկալած արդյունքներին, նրանք անցել են ընտրողներին ահաբեկելու, վախի մթնոլորտ տարածելու և Հայաստան ժամանող մեր հայրենակիցներին բացահայտ քրեական հետապնդումներով սպառնալու ապօրինի գործին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Ազգային կոնգրեսը։

«ՔՊ-ական պաշտոնյաների հակաօրինական, սպառնալից տեսաուղերձները հանցավոր համագործակցությամբ հեռարձակվում են Հանրային հեռուստատեսությամբ։ Ողջ պետական քարոզչամեքենան լծվել է այդ հակապետական գործին։

Իրավական համակարգի կատարյալ դեգրադացիայի մասին է վկայում այն, որ Քննչական կոմիտեն, փոխանակ քրեաիրավական գնահատականի արժանացնելու օրինախախտ պաշտոնյաներին, նրանց ցուցումով հայտարարում է «ստուգումներն ավելացնելու» մասին։ Փաստորեն, պետական իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական պատժիչ մահակի՝ ընտրական գործընթացը տապալելու համար։ Սա ոտնձգություն է ժողովրդի իշխանության դեմ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այն, ինչ անում է իշխանությունը հենց այս վայրկյանին, ժողովրդի կողմից իշխանության կազմավորման սահմանադրական սկզբունքի բռնի խաթարումն է և ազատ կամարտահայտման իրավունքի ոչնչացումը։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և ցանկացած այլ հարթակով քաղաքացիների դեմ ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը։

Քննչական կոմիտեի և իրավապահ մարմինների ղեկավարներից՝ հետ կանգնել քաղաքական պատվերներ կատարելուց և հիշել, որ պետական մարմիններին սահմանադրական կարգի տապալման մեջ ներքաշելը ծանրագույն հանցագործություն է, որի համար պատասխանատվությունը լինելու է անհատական ու անխուսափելի։

Միջազգային դիտորդական առաքելություններից՝ անհապաղ արձագանքել վարչական ու պետական ռեսուրսի այս աննախադեպ չարաշահմանը, որը վտանգում է ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է։ Նրանք վախենում են ձեր քվեից։ Ոչ մի պատժիչ մահակ չի կարող սահմնափակել քաղաքացիների ազատ ընտրելու սահմանադրական անօտարելի իրավունքը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև