Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ ես բարձրացրել եմ Հայաստանի տարածքի անվտանգությունը. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով | Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը. Նարեկ Կարապետյան | ՀՀ-ն «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դասախոսություն Ազգային ժողովի մի շարք ՔՊ-ական պատգամավորների համար | Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը հունից դուրս եկավ. Աժ-ում թեժ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշակերտներ, լավ սովորեք, որպեսզի նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռգոռոց, լարված իրավիճակ Աժ-ում | Այո՛, խոսել եմ այդ հարցով. ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ ուզում լինել. Սիմոնյանը՝ Գանձասարում Հաջիևի հայտարարության մասին | «Քուչի» խnւժանից մինչև ոստիկանություն ճնշում են այն մարդուն, ով ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրությանը. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևի GPS-ով Շուռնուխը կորցրեց իր տների մի մասը, հիմա՝ մտահոգության առիթ Տիգրանաշենն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյան

Լրահոս

Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռшզմավարական տեսլականի շնորհիվ. ադրբեջանցի պատգամավոր

«Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ», երկու օր առաջ ասել էր Ադրբեջանից պատգամավոր Ազայ Գուլիևը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նա նշել էր, որ «ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել առաջին հերթին որպես Իլհամ Ալիևի քաղաքական գծի և Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա ռազմավարական տեսլականի նոր հաջողություն և հաղթանակ…»։

Նա հավելել էր․ «Սակայն հայկական հասարակությունն ու իշխանությունները կանգնած են ևս մեկ կարևոր մարտահրավերի առաջ՝ փոփոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթները՝ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած վերջին իրավական խոչընդոտները վերացնելու նպատակով։

Երեկվա ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայկական հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, քան նախկինում, քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ և գիտակցում է, որ դրան այլընտրանք գոյություն չունի»։

Ի՞նչ է սա ցույց տալիս․ ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից, քանի որ Փաշինյանը իրենց գլխավոր գործիքն է հայկական պետության դեմ, իսկ գործիքը պետք է մաքսիմալ կիրառել։ Դրա համար առաջիկայում նրան հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից։

Սա Ալիևի կողմից հայ հանրությանը մաքսիմալ ստորացնելու քաղաքական ծրագիրն է, որը երբեք չի բերի պայմանագրի ստորագրմանը, փոխարենը նպատակ ունի վերջնականապես կոտրել հայ հանրությանը և ուղղակի զրոյացնել ինքնիշխանությունը։ Հենց սրան է լծվելու Ալիևի թեկնածուն առաջիկայում։ Միևնույն ժամանակ՝ ես կարծում եմ, որ սա միանգամայն հնարավոր է կանխել, դրա համար անհրաժեշտ է լայն հանրային կոնսոլիդացիա»,-գրել է ադրբեջանագետը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև