Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները․ Իվետա Տոնոյան | Մարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն անհամբեր սպասում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա ամրապնդմանը․ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ | Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին | Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հայաստանի և Թուրքիայի դեսպանների հետ | Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան | 14-ամյա տղան հրшզենային վնաuվածքով տեղափոխվել է հիվանդանոց | Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է | Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին. «Հրապարակ» | Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ Ղահրամանյան | Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով | Շարունակում եմ խախտումների բացահայտումները․ Գոհար Մելոյան (տեսանյութ) | Բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան | Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq

Լրահոս

Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան

Հետընտրական անոմալ զարգացումներ:  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականությանը նայել կողքի հայացքով։ Այդ դեպքում կստանանք ավելի օբյեկտիվ, առանց բոլորիս խեղդող էմոցիաներով պատկեր։

  1. Ներքին վիճակ
  2. Հասարակությունը պառակտված է, գրեթե թշնամացած։ Ցանկացած իշխանություն ընտրություններից հետո գնում է ներքին լարվածության թուլացմանը և հանդարտացմանը։ Գնում է նման ընթացքի՝ իր իսկ շահերից ելնելով։ Հայաստանում լրիվ հակառական է՝ ընտրություններից հետո իշխանությունը շարունակում է հասարակության կեսին համարել թշնամի։
  3. Ցանկացած իշխանություն պետք է ունենա իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նվազագույն հաղորդակցության խողովակներ։ Հայաստանի իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել և այլն։ Սա վտանգ է հենց իշխանության համար, բայց կա ինչ-որ բան, որը նրանց դրդում է՝ մրցակիցների հետ շարունակել բացառապես իրավապահների միջոցով հարաբերությունները։ Ես ինքս անկեղծորեն չեմ հասկանում պատճառը։
  4. Իշխանությունն անում է այնպես, որ 600 հազար և ավելի մարդ օտարանում է երկրի կյանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակվել։
  5. Իշխանության լեգիտիմություն
  6. Երբ գործող վարչապետը հայտարարում է, որ շատ ավելի լավ, եթե ԱԺ-ն աշխատի միայն ՔՊ-ական պատգամավորներով, ինքն էլ շատ լավ գիտի, որ դա այդպես չէ։ Ցանկացած իշխանության համար շատ ավելի լավ է ԱԺ-ում ունենալ իրեն սուր քննադատող ընդդիմություն, քան՝ աշխատել մենակով։ Սա ուղիղ ճանապարհ է իշխանության հանրային ոչլեգիտիմության ընկալման համար։ Եվ արտաքին աշխարհի համար նույնպես սա կդառնա կիսաիշխանություն։ Իշխանությունը սա լավ է հասկանում, բայց առ այս պահն անում է ամեն ինչ՝ լրիվ հակառակ, իր համար վատ ընթացք ունենալու համար։
  7. ԲՀԿ-ի շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ-ի խնդիրը լինելուց։ Սա հասկանում են բոլորը։ ԿԸՀ-ում 4%-3.996% քաղաքական-տեխնիկական աճպարարությունը փոխեց ամբողջ ընտրությունների էությունը։ Միշտ այդպես է լինում՝ չնչին թվացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էությունը։ ԲՀԿ-ի 0.004-ը հենց այդ չնչին-ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ։ Նույնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նույնիսկ Արևմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկվելու է ի վնաս Հայաստանի։
  8. Տնտեսություն
  9. Իշխանությունը բոլորից լավ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագույն ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Իշխանությունը և տնտեսվարողները շատ լավ գիտեն, որ սուբսիդիաները և եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են և որևէ կապ չունեն տնտեսական իրականության հետ։ Ցանկացած իշխանություն պետք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանության կողմից գեներացվող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թե ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում։
  10. Ադրբեջան, Թուրքիա
  11. Այս երկու պետություններում նույնպես ավարտվեցին ՀՀ ԱԺ ընտրությունները։ Ադրբեջանը կոշտ և առանց ձևականությունների սրելու է իր պահանջները։ Դա չի անելու TRIPP-ի զոնայում՝ Թրամփի սահմանած խաղաղությանը չվնասելու համար։ Դա անելու է այլ հատվածներում, և հայ ժողովուրդը հանկարծ հասկանալու է, որ Հայաստանի մյուս հատվածները և ադրբեջանական մյուս պահանջները չեն մտնում Թրամփի խաղաղության երաշխիքների մեջ։ Դժվար չէ հաշվարկել ընդամենը 2-3 ամսվա զարգացումները՝ այս ներքին մթնոլորտով, այս լեգիտիմության ԱԺ-ով, և այս տնտեսական իրավիճակով։ Սա մի զարգացում է, որն առաջին հերթին չի բխում իշխանության շահերից։ Այդ դեպքում ինչո՞ւ է իր քայլերով գնում այդ ընթացքին։

Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ։ Ինչո՞ւ չեն հասկանում, որ իշխանական հատվածն ու ընդդիմադիր ընտրազանգվածները տարբեր «նավերով» չեն ընթանում այս ամենի միջով, և սպառնալի զարգացումները կոլապսի են բերելու մեր ամբողջ երկիրը՝ իր բոլոր բնակիչներով։ Հայաստանն այլևս չունի որևէ ստրատեգիական խորություն՝ խուսանավելու համար»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930