Skip to main content

Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու նոր լուսանկարը | Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև | Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ | «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Հայկազ Խաչատրյանի հետահայաց ցուցահանդեսը | «Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ | Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան | Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» | Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» | Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ․ Արտակ Զաքարյան | Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը | Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան | Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն․ փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել | Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ | Երևանի կենտրոնում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը․ օդի որակի տվյալներ

Լրահոս

Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարություն

Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության հայտարարությունից:

Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել մի լուսանկար, որի վերաբերյալ տարածվում են պնդումներ, թե ադրբեջանական օկուպացիոն ուժերը շինարարական տեխնիկայի կիրառմամբ ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում քանդում են Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։

Այս պահի դրությամբ նշված տեղեկությունը չի հաստատվել։ Լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը գտնվում են ստուգման փուլում։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն հորդորում են հայրենակիցներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատված տեղեկատվությանը։

Նման բնույթի հրապարակումները, հատկապես երբ վերաբերում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշներին, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ բռնի տեղահանված արցախահայության և ողջ հայ հասարակության վրա՝ խորացնելով անհանգստությունը, ցավն ու տեղեկատվական անորոշությունը։

Միևնույն ժամանակ, հատուկ ընդգծում ենք, որ նման չստուգված տեղեկությունների տարածումը կարող է վտանգներ ստեղծել նաև հենց մշակութային ժառանգության օբյեկտների համար։ Չհաստատված հրապարակումները կարող են անհարկի ուշադրություն հրավիրել տվյալ հուշարձանի կամ մշակութային արժեքի վրա և որոշ դեպքերում նպաստել դրա նկատմամբ հետագա վանդալիզմի, վնասման կամ ոչնչացման ռիսկերի մեծացմանը։ Հետևաբար մշակութային ժառանգությանը վերաբերող յուրաքանչյուր տեղեկություն պետք է հրապարակվի բացառապես փաստերի բազմակողմանի ստուգումից հետո՝ հիմնվելով հավաստի ապացույցների, այդ թվում՝ արբանյակային պատկերների, լուսանկարների և այլ վստահելի աղբյուրների վրա։

Ցավոք, վերջին շրջանում նման զգայուն թեմաները հաճախ օգտագործվում են դիտումների, տարածումների և հանրային արձագանքի արհեստական աճ ապահովելու նպատակով, ինչը հակասում է պատասխանատու տեղեկատվական գործունեության, մասնագիտական էթիկայի և հանրային շահի սկզբունքներին։

Տվյալ տեղեկությունն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում և ստուգվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության կողմից։ Ստուգման ավարտից հետո, ինչպես նաև նոր հաստատված տվյալների առկայության դեպքում, հանրությունը կտեղեկացվի պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում բոլորին ցուցաբերել տեղեկատվական պատասխանատվություն, մինչև փաստերի պաշտոնական հաստատումը չհրապարակել և չտարածել չստուգված նյութեր, ինչպես նաև առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրների կողմից հրապարակվող տեղեկատվությամբ։

Հ․Գ․

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ լուսանկարի հրապարակումը կարող է հոգեբանական բացասական ազդեցություն ունենալ հանրության, մասնավորապես՝ բռնի տեղահանված արցախահայության վրա, այն չենք հրապարակում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև