Skip to main content

Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան | Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան

Լրահոս

«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված

Այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքները վիճակրող դիմումների քննությանը, որոնք միավորվել են մեկ վարույթում:

ՍԴ դիմումներ էին ներկայացրել «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն, «Միասնության թևերը», ԴՕԿ-ը և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը: Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի, քանի որ նրանք անաչառ չեն լինի:

ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ինչը չափազանց տարօրինակ է: Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Բաբաջանյանը ՍԴ դիմումատու է հանդիսանում այժմ:

ՍԴ մասին օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը, ըստ այդ հոդվածի առաջին մասի՝ ՍԴ դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը, եթե նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ինչը Սեդա Սաֆարյանի ու Արման բաբաջանյանի պարագայում ակներև է:

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Սեդա Սաֆարյանից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ այն կարծիքին է, որ Սեդա Սաֆարյանը Վլադիմիր Վարդանյանի ու Արտակ Զեյնալյանի նման չպետք է մասնակցի դիմումների քննությանը: Խուդոյանը հայտնեց նաև, որ մոտակա օրերին պատրաստվում է ՍԴ համապատասխան դիմում ներկայացնել Սեդա Սաֆարյանի մասով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև