Skip to main content

Գեներալի շիրիմի հետ մարտերը շարունակվում են․ Սյուզի Բադոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտի «լավ տղերքի» անունները մեկ տարի առաջ եմ ակնկալել ձեզանից, դու էլ եք հավելագրում արել. Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մագնեզիում չեմ խմում, բայց գործընկերներ ունեն, որ խմում են. թվերը վախենալու է. Նարեկ Կարապետյան | Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Արսեն Բաբայան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդիրը Հանրայինով ռեպորտաժ պատրաստելն էր՝ 50 տարուց ավելի դասավանդելուց հետո հայրս ԵՊՀ-ում չէ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ չեմ խնդրելու կամ չեմ պահանջելու, որպեսզի ինձ ընտրեք. Դավիթ Ղազինյան | Չի կարելի մարդկանց մասնավոր խոսակցությունները գաղտնալսել, ապա սարքել հանրային զրույցի թեմա. փաստաբան | Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ մահացել է | Տպավորություն է՝ ԱԺ նիստերի դահլիճը զnհասեղան է․ եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ու՞ր ես հասնում․ Արամ Վարդևանյան | Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր | Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև. Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրկին լարված իրավիճակ Աժ-ում

Լրահոս

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ. Ջուջևանի վարչական ղեկավարը՝ կարկտահարության մասին

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Նոյեմբերյան համայնքի Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին տեղացած կարկտահարությանն ու հասցրած վնասներին:

«Կարկուտի նման չէր, ոնց-որ սառույցի կտորներ լիներ, դրա համար էլ տված հարվածները շատ ուժգին է եղել, վնասի չափը մեծ եղել: Այգիների մասով վնասը 100%-անոց է, ոչինչ չկա, գյուղը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, ու ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ, ձմռանը անասուններին կերակրելու խնդիր է առաջանելու: Մեզ մարզպետարանից և Նոյեմբերյանի համայնքապետարանից գյուղատնտեսության մասով փոխհատուցման մասին որևէ բան դեռ չեն ասել, շարժական և անշարժ գույքի մասով են ասել»,- նշել է Պետրոսյանը:

Ըստ Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանի՝ համայնքում անշարժ և շարժական գույքի վնասներ չեն գրանցվել:

«2011 թվականին այստեղ ավելի ուժեղ կարկուտ էր եկել ու տանիքները փչացրել էր, մարդիկ էլ նոր թիթեղյա տանիքներ էին գցել, իսկ շարժական գույքի մասով կարող եմ ասել, որ 1-2 մեքենա է վնասվել: Այս պահին տրանսպորտային միջոցի վնասված լինելու մասին մեզ դեռ 2 հոգի են տեղյակ պահել»,- ասել է Պետրոսյանը:

Նշենք, որ այժմ տեղի բնակիչները կրած վնասների վերաբերյալ համապատասխան դիմումներ են ներկայացնում համայնքապետարան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև