Skip to main content

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար | «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից | Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ | Խաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին, հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում | Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման քարերն այստեղից էր գնում, բայց հիմա կանգնած է. ոչ ոք չկա, որ մեր հարցերին պատասխանի, լուծում առաջարկի. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Ամեն անգամ գալու ենք, որ դուք մեր առաջ խնդիր դնեք. Նարեկ Կարապետյանն այցելել է Կուրթան գյուղ (տեսանյութ) | Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել | Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը | Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում | Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան | Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ. դուք ո՞վ եք | Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունը և սիրո մեջ ամրացած վերադարձել իրենց ծառայության վայրերը | ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ» | Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»

Լրահոս

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամինհյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև