Skip to main content

Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան | Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան

Լրահոս

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերականգնում» զավեշտալի ու հեգնական վերնագրի ներքո մի քանի օտարերկրյա լրագրողներ Ալիևի հետ միասին հավաքվել էին օկուպացված Շուշիում ու քննարկում էին անում։ Այս քննարկումը տևել է մոտ երեք ժամ։ Քանի որ ես մեկնաբանելու համար սիրում եմ կարդալ ու ուսումնասիրել ամբողջական նյութը, դրա համար այս թեմային անդրադառնում եմ հիմա, երբ դա արել եմ։

Մեր հանրային դաշտում շատ ակտիվ քննարկվեցին այն հատվածները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էին, մասնավորապես՝ որ Ալիևը բողոքում էր, թե իրեն իր սրտի ուզածը չէին տալիս։ Դա հենց այդպես էլ կա. թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հայտարարությունների համադրումից ակնհայտ է դառնում, որ երկուսն էլ դժգոհ էին առաջարկներից. մեկը, որովհետև ուզում էր ամբողջին տիրանալ, մյուսը, որովհետև մեզ ուզում էր «հակամարտության» թակարդից իբր դուրս բերել, «բեռից» ազատել էլի։ Արդյունքում՝ ամեն մեկը ստացավ այն, ինչ ուզում էր. մեկը՝ ամբողջությամբ հայերին էթնիկ զտման ենթարկեց իրենց պապական հողից, իրենց տնից ու տեղից, մյուսն էլ՝ մեզ Արցախի «թոկից» ազատեց։ Եթե առաջինի՝ այսինքն Ալիևի դեպքում դա աշխատեց հօգուտ Ադրբեջանի, ապա մեր դեպքում՝ դա մոտավոր նույնն է, որ մեկը ունենա երկու զավակ, դրանցից մեկը մի քիչ առողջական խնդիրներ ունենա, բժիշկներն ասեն՝ երկար բուժում է սպասվում, ասի՝ չէ, միանգամից տա, ասի՝ սպանեք, ավարտվի էս պատմությունը, հետո էլ ասի՝ դա էն մյուս երեխուս համար արեցի, որ լավ ապրի։ Ինչևէ, այս բարոյազրկությունը մի կողմ թողնենք։

Ալիևը նաև իր բուռն դժգոհությունը չթաքցրեց եվրոպական որոշ կառույցներից, առանձնահատուկ նեղված էր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից։ «Սա հակաադրբեջանական խմբի մեծ շղթա է, որը գոյություն ուներ Եվրահանձնաժողովում։ Բայց լավ է, որ պարոն Բորելը հիմա քաղաքականությունից դուրս է, հուսանք՝ ընդմիշտ…»։ Ասել էր Ալիևը։ Նա, մեծ հաշվով, գոհ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ աշխատանքից։ Շատ նեղված էր եվրոպական որոշ կառույցներից, հատկապես Եվրոպայի խորհրդից, որի առնչությամբ ասել էր. «Եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, երկրում ոչ ոք դա նույնիսկ չի նկատի։ Այնպես որ, այնտեղ լինել-չլինելը այստեղ շատ բան չի փոխում…»։ Իրականում շատ ճիշտ է ասում. բռնապետական Ադրբեջանի ժողովրդի համար այդ կառույցներում ներկայությունը ոչինչ չի փոխում, միևնույն է՝ իրենց անմիջապես բռնում են, եթե հանկարծ հանդգնեն քննադատել բռնապետին։

ԱՄՆ-ի մասով նա, իհարկե, չզլացավ նորից Բայդենին «վատով» հիշել ու փառաբանել Թրամփին։ Այդուհանդերձ, չէր խորշում ՏՐԻՓ-ը կոչել «Զանգեզուրի միջանցք»։

Ռուսաստանի մասով արեց բավական համարձակ հայտարարություններ, այդ թվում՝ Ուկրաինայի առնչությամբ, քանի որ մինչ օրս, մեծ հաշվով, մարսել է իր պահվածքը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների նկատմամբ։

Իսկ ամենից ուշագրավ հատվածն, ըստ իս, վերաբերում էր գազի թեմային։ «Այսպիսով, առկա տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնումն անհրաժեշտ է, բայց խոչընդոտը Եվրոպական կանաչ օրակարգն է, և եվրոպական բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել բրածո վառելիքի նախագծերը։ Հետևաբար, հարց է առաջանում, թե որտեղից վարկ վերցնել խողովակաշարի հզորությունն ընդլայնելու համար։ Եվս մեկ հարց, հավանաբար ավելի կարևոր, երկարաժամկետ պայմանագրերն են։ Եվ սա այն է, ինչ մենք քննարկել ենք մադամ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որ մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր։ Որովհետև արտադրությունը զգալիորեն մեծացնելու համար մենք պետք է մեծ ներդրումներ կատարենք, և եթե որոշակի պահի մեզ ասեն. «Շնորհակալություն, ցտեսություն, մեզ այլևս ձեր գազը պետք չէ», ապա ի՞նչ ենք անելու…»։ Սա շատ հետաքրքիր խոստովանություն էր ադրբեջանական գազի անորոշ ապագայի մասին, ընդ որում՝ սա առաջին անգամը չէ, որ նա բողոքում է ներդրումների բացակայությունից։ Ըստ իս՝ այս թեման շատ թերագնահատված է մեր կողմից՝ մեր ապագայի հաշվարկների համատեքստում։

Ուշագրավ էր նաև նրա շատ խանդոտ վերաբերմունքը Հայաստանում AI գործարանի կառուցման թեմայի առնչությամբ, որը ևս առաջին անգամը չէ, որ դրսևորվում է։

Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բայց ամփոփեմ գրառումս Ալիևի ամենից ունիկալ խոստովանությամբ. «Մարդու իրավունքների հարցերը համընդհանուր խնդիրներ են…»։ Շատ ճիշտ կետ է, դրա համար կգա մի օր, որ այս հայտարարությունը իրեն կհիշեցնեն։

Իսկ իր ելույթի ավարտին նա խորհուրդ էր տալիս չհանձնվել, պայքարել, չհամակերպվել ձախողումների հետ և նկատի ունենալ, որ երբ քեզ կախվածության մեջ ես դնում այլ ուժային կենտրոններից, հետո մնում ես նրանց՝ քո մասին կայացված որոշումների գերին… Ինչ խոսք, անգամ հակառակորդի կողմից արված լինելու դեպքում, սա լավ խորհուրդ է՝ հատկապես Ադրբեջանից իրենց կախվածության մեջ դրած «Քանդենք պետությունը» կուսակցության համար»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև