Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ ես բարձրացրել եմ Հայաստանի տարածքի անվտանգությունը. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով | Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը. Նարեկ Կարապետյան | ՀՀ-ն «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դասախոսություն Ազգային ժողովի մի շարք ՔՊ-ական պատգամավորների համար | Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը հունից դուրս եկավ. Աժ-ում թեժ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշակերտներ, լավ սովորեք, որպեսզի նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռգոռոց, լարված իրավիճակ Աժ-ում | Այո՛, խոսել եմ այդ հարցով. ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ ուզում լինել. Սիմոնյանը՝ Գանձասարում Հաջիևի հայտարարության մասին | «Քուչի» խnւժանից մինչև ոստիկանություն ճնշում են այն մարդուն, ով ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրությանը. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևի GPS-ով Շուռնուխը կորցրեց իր տների մի մասը, հիմա՝ մտահոգության առիթ Տիգրանաշենն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյան

Լրահոս

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։

Ասված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած ուղերձում։

«Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում, սկսում է մտածել իր կյանքում արած-չարածի մասին։ Հիմա ես, օգտագործելով ազատ ժամանակը, մտածում եմ՝ ի՞նչ եմ արել, ի՞նչ կարող էի անել, ի՞նչը չեմ արել։

Ու մտքերն ինձ վստահություն ու լավատեսություն են տալիս։ Ամբողջ կյանքումս կառուցել եմ։ Հայաստանում եմ կառուցել։ Չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին։ Կառուցել եմ կամ վերակառուցել եմ, կամ կիսաավեր վիճակում գտնվող հիմնարկները շենացրել։

Հայաստանում կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, մարզասրահներ, ճանապարհներ, օլիմպիական համալիր, կրթական օջախներ, հիմա էլ՝ Քրիստոսի արձանը, որն աշխարհում նմանը չի ունենալու։

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և ԿԱՌՈՒՑԵԼԸ նույնականացել են։

Շատերը գիտեն, որ իմ օրը սկսվում է տարբեր կառույցների շինհրապարակներ այցելելով։ Սա գեն է, տեսակի հարց է։

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Լսում էի հարևան երկրի պաշտոնյաների խոսքերը Հայաստանի մասին. նոր պահանջներ, նոր սպառնալիքներ։ Ու առաջին միտքը, որ ծագում է մոտս, Հայաստանում կառուցելն է։ Աստված որքան տա՝ կառուցելու եմ։ Հետո կկառուցեն իմ որդիները, թոռները։ 200 տարի էլ անցնի՝ Հայաստանում մի լավ բան է կառուցվելու։ Կլինի եկեղեցի, կլինի գործարան թե դպրոց, պատին փորագրվելու է՝ կառուցել է Ծառուկյանը։ Սա ճակատագիր է։

Ամիսներ առաջ արտերկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչն ինձ պաշտոնապես առաջարկեց Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղը։ Բոլորը զարմանքից շշմել էին։ Մեր տարածաշրջանի երկրներից նման առաջարկ ոչ մեկը չունի։ Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի սկսել բանակցություններ և աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա նույն կերպ ասում եմ՝ կանգ չառնեք, անկախ բոլոր դժվարություններից՝ կանգ չառնեք։ Ես այդ նախագծում մեկ լումա օգուտ չունեմ։ Բայց Հայաստանը ունենալու է ահռելի մեծ օգուտ։ Շարունակեք աշխատանքը։ Շարունակենք աշխատանքը մեր երկրի համար։ Հայաստանը կառուցելով է շենանալու»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև