Skip to main content

«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանը նահատակ պայքարի նահատակ դարձավ. Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանն առողջ էր, տարան բանտ ու հասցրեցին մահվան․ Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի դեմ սևացման արշավ էր, իր ազդեցությունն ունեցավ․ Աբրահամյան | Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը | ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալ | Մահացել է գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը. «Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին | ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով | 85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը | Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ-ի շենքից փախել է | Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան | Ադրբեջանը կարող է ջրային ռեսուրսների հարցը Հայաստանին պայմաններ թելադրելու նոր ուղղություն դարձնել. քաղաքագետ

Լրահոս

«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին

Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ և հրապարակային կերպով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնած ու պայքարում է կյանքի համար։ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, որն ուղեկցվում է լայնածավալ բորբոքմամբ։ Նրա մոտ նաև սրտի ծանր ախտահարում կա` ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկիցա+աորտայի անբավարարություն: Հայ ռազմագերու մոտ հաճախակի գլխացավեր և գլխապտույտներ են լինում, կրծքավանդակի հատվածում էլ ցավեր է ունենում:

«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին։ Բավական է լռությունը։ Բավական է անորոշությունը։ Մեկ զանգ։ Հիմա»,- գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է չի խոսել կնոջ հետ: Վերջին անգամ նրանք զրուցել են հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը պատմել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության, բայց դրանից հետո որևէ ախտորոշում, որևէ բացատրություն չի եղել: Միայն լիակատար լռություն։ Փաստաբանը հերթական անգամ ահազանգել է, որ Մկրտչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տեղեկություն չունի նրանից:

«Մեկ զանգը չի առողջացնի նրան, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալ՝ արդյոք ամուսինը դեռ ողջ է և գիտակից վիճակում։ Սա մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորումն է»,- գրել է փաստաբանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև