Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Դեպի ԵՄ ընտրության տարբերակն այս պահին ոչ միայն չկա, այլ Հայաստանը դեռևս շատ հեռու է այն ձևավորելու ռեալ գործընթացից․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 2-րդ)…

Դեպի ԵՄ ընտրության տարբերակն այս պահին ոչ միայն չկա, այլ Հայաստանը դեռևս շատ հեռու է այն ձևավորելու ռեալ գործընթացից:

2025 թվականի մարտին ՀՀ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ «Տպավորիչ է» հնչում, սակայն մինչ օրս ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ անգամ չի ներկայացվել։

Թեկնածու երկրի կարգավիճակ չկա, առավել ևս՝ անդամակցության բանակցություններ չկան։ Բնականաբար, չկա նաև ԵՄ որոշումը, որ Հայաստանը երբևէ կընդունվի Միության շարքերը։

Այդ դեպքում ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը (Նիկոլի հարցադրումն այստեղ ճիշտ է)…

Մի կողմից՝ գոյություն ունեցող ԵԱՏՄ-ն, որի անդամ Հայաստանը հանդիսանում է 2015թ-ից։ Մյուս կողմից՝ ապագայի հնարավոր Եվրամիությունը, եթե իհարկե Հայաստանը դիմում ներկայացնի, եթե իհարկե՝ մեզ թեկնածու ճանաչեն, եթե իհարկե՝ բանակցություններ սկսվեն, եթե իհարկե հնարավոր լինի իրականացնել բարեփոխումների հսկայական փաթեթ, և եթե վերջնական արդյունքում ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնեն ընդունել Հայաստանին։ Այսինքն՝ երկու այլընտրանքներից մեկը պարզապես գոյություն չունի։

Ուստի ԵԱՏՄ անդամ երկրների առաջարկած հանրաքվեով «ընտրելու բան չկա»։ Դա փաստ է։ Սակայն փաստ է նաև այն, որ ԵԱՏՄ-ն չի ցանկանում սպասել մինչ ՀՀ-ն ուղի «կհարթի» դեպի ԵՄ և պահանջում է ընտրել հիմա ու այստեղ:
Փաշինյանի կառավարության համար, ենթադրաբար՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է։ Բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ։

2025թ-ին Հայաստանի ընդհանուր արտահանման մոտ 35,3%-ն ուղղվել է Ռուսաստան։ Հայաստանի և ԵԱՏՄ միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8 մլրդ դոլարը, իսկ արտահանումը կազմել է 3,2 մլրդ դոլար։
Ռուսաստանի մասնաբաժինն այժմ նվազում է։ 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի հետ առևտուրը նվազել է՝ հասնելով մոտ 2,6 մլրդ դոլարի, իսկ Հայաստանի արտաքին առևտրում, ՌԴ մասնաբաժինը նվազել է շուրջ 27,5%-ով։ ԵԱՏՄ-ի մասնաբաժինը կազմել է մոտ 29,4%։ Հայկական փոքր տնտեսության համար սրանք, բավականին լուրջ կորուստներ են։

Համեմատության համար նշեմ, որ 2025թ Եվրամիությունն ապահովել է ՀՀ ամբողջ արտաքին առևտրի 11,3%-ը և արտահանման ընդամենը 7,9%-ը։ Ահա և եվրոպական ընտրության ամբողջ թվաբանությունը։
Տնտեսական ցուցանիշները վկայում են, որ Եվրոպան առայժմ ի վիճակի չէ փոխարինել ռուսական (եվրասիական) շուկային։

ԵԱՏՄ-ի դուռը հանդիսավոր կերպով փակել կարելի է նույնիսկ վաղը։ Բայց դրանից հետո պետք է հայկական բիզնեսին բացատրել, թե հաջորդ օրը որտե՞ղ պետք է արտահանել ապրանքը։ Նիկոլը չի ցանկանում և ի զորու չէ դա բացատրել։ Նա փորձելու է քիչ թե շատ համադրելի այլընտրանքներ գտնել, հետո միայն որոշել՝ փակե՞լ տնտեսությանը կերակրող դուռը և երկիրը մտցնել արևմտյան նոր վարկերի ահագնացած բեռի տակ, թե՞ երկու կողմերի հետ շարունակել քաղաքական առևտուրը։

Շարունակելի…»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև