Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ամենամյա պատարագից հետո հայտարարել է, որ այս տարի հատուկ աղոթք են հղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah պարբերականը:

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նշել է, որ համաշխարհային խաղաղության և ժողովուրդների միջև եղբայրության համար աղոթքներից բացի՝ այս տարի հատուկ աղոթել են նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերականգնման համար։ «Այս հողերում ապրող մարդիկ արժանի են խաղաղության։ Մենք Աստծուց օրհնություն ենք խնդրում»,- պատարագից հետո ասել է Մաշալյանը։

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին մասնակցել են հայեր Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Իրանից։ Պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։ Daily Sabah-ը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշում է, որ երկու երկրներն այս տարի քայլեր են ձեռնարկել մերձեցման ուղղությամբ, այդ թվում՝ շարունակել են երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները։

Նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են աշխատել ուղիղ երկաթուղային հաղորդակցության հաստատման և սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև