Skip to main content

Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ | Մենք, որպես հանրություն, մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը. Միքայել Նահապետյան | Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. Սիրուշո | ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝ 3755 | Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին | Ադրբեջանի օմբուդսմենը հերքել է տեղեկությունները, որ Ադրբեջանում կալանավորված հայերը ենթարկվում են կրոնական խտրшկանության և խnշտանգումների | Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր | Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, nչնչացնում և թշնամnւթյուն սերմանում․ Տիգրան Աբրահամյան | Փաշինյանը ցուցակ է կազմում․ «Հրապարակ» | Ալեն Սիմոնյանը յուրայիններին իր հետ է տարել․ «Հրապարակ» | Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ» | Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Լրահոս

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, nչնչացնում և թշնամnւթյուն սերմանում․ Տիգրան Աբրահամյան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել ադրբեջանական բանտերում հայերի նկատմամբ իրականացված կտտանքների մասին: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բացի այն հանգամանքից, որ հայերը մշտապես թիրախավորվել են հայ լինելու և Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ համակարգային ձևով իրականացվող թշնամական ու ատելության քաղաքականության հետևանքով, նաև ծանր հալածանքների են ենթարկվում քրիստոնյա լինելու և քրիստոնեական խորհրդանիշներ կրելու համար:

Անհերքելի փաստեր կան, որ Բաքվի բանտերում մարդկանց մարմիններին դաջված խաչերը վառելով հեռացրել են, ինչի մասին իրավապաշտպանը նախօրեին որոշ մանրամասներ է ներկայացրել:

Երբ սրան գումարում ես Արցախի տարածքում ոչնչացվող կամ պղծվող եկեղեցիների, խաչքարերի և կրոնական այլ խորհրդանիշների թեման, խնդիրն առավել հրատապ է դառնում:

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև