Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Նիկոլի իշխանության հիմքերը ճոճում են․ աշխարհաքաղաքական բարենպաստ եղանակ կա իշխանափոխության համար․ Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլը այս պահին կանգնած է 3 փակուղիների խաչմերուկում:
1. Իր իշխանության իրական աղբյուրի՝ Ալիև-Էրդողան զույգի կողմից պահանջված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Նոր Սահմանադրությունը ըստ էության Թուրքիայի կողմից մեզ թույլատրվող կանոններն են: Այս գործընթացի համար նիկոլին անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների ձայները, որոնք այս պահին նա չունի և որքան էլ նրան ժամկետների մեջ սեղմեն անհայտ է այս խնդրի լուծումը:
2. Երկաթուղի: Արևմուտքից վերջնագրային պահանջ են դրել խլել ռուսներից երկաթուղու կառավարումը: Հակառակ դեպքում ստացվում է ԱՄՆ պետությունը իրականացնում է ծրագիր, որի խոշոր բենեֆիցարը հանդիսանում է Ռուսաստան պետությունը, ինչը նոնսենս է: Ռուսները կատեգորիկ հրաժարվում են երկաթուղու կառավարումը հանձնել որևէ մեկին: Երկաթուղին ՌԴ համար անվտանգային խնդիր է: Նիկոլը կամ պետք է ռուսներից ինչ որ կերպ երկաթուղին վերցնի, կամ հարցականի տակ է դրվում TRIPP-ը, հետևաբար նաև խաղաղության պայմանագիրը: Այս հարցի լուծման ժամկետն է մինչև տարեվերջ:
3. ԵԱՏՄ—ԵՄ ընտրություն: ԵՄ հետ սիլիբիլին այնպիսի բացահայտ փուլ է մտել, որ ՌԴ համար այլևս անհնար է աչք փակել նիկոլի շուստրիության վրա: Այս պահին թե ԵՄ, թե ԵԱՏՄ ուղղություն ընտրելը մահացու կարող է լինել ՀՀ իշխանության համար: ԵՄ ընտրենք տնտեսությունը կփլվի, ԵԱՏՄ ըմտրենք իշխանությունը կզրկվի արևմտյան քաղաքական աջակցությունից:
Այս երեք փակուղիները ճոճում են նիկոլի իշխանության հիմքերը, խիստ սահմանափակելով նրա գործողությունները: Առաջիկա ամիսներին կա իշխանափոխության համար անհրաժեշտ (բայց ոչ բավարար) բաղադրիչը՝ աշխարհաքաղաքական բարենպաստ եղանակը: Նորմալ՝ վճռական ընդդիմության առկայության դեպքում իշխանափոխություն հնարավոր է:
Ընդդիմության գործունեությանն ու անգործությանը մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: Այսօր ուղղակի նշեմ, որ ընդդիմությունը ֆունկցիոնալ առումով 3 տեսակ է:
1. Ովքեր պայքարի փոխարեն մասնակցեցին 2026 ընտրություններին ու ԱԺ չանցան: Նրանք չունեն ոչ մանդատ, ոչ փողոցի աջակցություն:
2. Ովքեր պայքարի փոխարեն մասնակցեցին 2026 ընտրություններին ու ԱԺ անցան: Նրանք ունեն մանդատ, բայց չունեն ու այլևս չեն ունենա փողոցի աջակցություն:
3. Ովքեր 2026 ընտրություններին չմասնակցեցին, իրենց ուժերը և հեղինակությունը պահելով իրական պայքարի համար: Նրանք չունեն մանդատ, սակայն տեսականորեն միայն նրանք կարող են փողոցի առաջնորդություն իրականացնել:
Ընդդիմության միասնականության օրակարգը հետևյալն է՝ յուրաքանչյուր ուժ հանուն իշխանափոխության սեղանին է դնում իր ունեցածը, իսկ դրա համար ընդդիմության առաջնորդի հավակնություններ ունեցողներից պետք է բացառել իշխանության գալու տենդով տառապող աշխարհաքաղաքական ինքնասիրահարված նարցիսներին:
Ինչը եթե անկեղծ լինեմ քիչ հավանական եմ համարում:
Facebook
Twitter

Կարդացեք նաև