Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Միաժամանակ երկու պետություն հրապարակավ պահանջում են, որ Հայաստանն անցկացնի հանրաքվե․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Միաժամանակ երկու պետություն՝ Ադրբեջանը և Ռուսաստանը հրապարակավ պահանջել և պահանջում են, որ Հայաստանը անցկացնի հանրաքվե: Ադրբեջանը պահանջում է, ավելի ճիշտ՝ նախապայման է դնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել այն բանից հետո միայն, երբ մեր երկրի Մայր օրենքում հղում չլինի Անկախության Հռչակագրին: Հայաստանի իշխանությունները հաշտ են սրա հետ, սակայն չեն գտնում օրենսդրական ճանապարհը, քանի որ խորհրդարանում չունեն բավարար քվեներ: Ռուսաստանը պահանջում է, որ մենք հանրաքվե անցկացնենք և որոշենք՝ ԵՄ ենք ուզո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ: Սպասվում է, որ այս հարցով ՀՀ վարչապետը մեկնելու է Մոսկվա: Եթե նկատել եք, մեր ընդդիմությունը չի կենտրոնանում այս վերջին պահանջի վրա և հակառակը, ամեն օր գրում և խոսում է, որ Ադրբեջանը մեզ նոր Սահմանադրություն է պահանջում: Եթե նկատել եք, մեր մերձիշխանական և իշխանական պրոպագանդան սևեռվել է Մոսկվայի պահանջի վրա և քննադատում է, բայց հաշտ է, որ Ադրբեջանը մեզանից պահանջում է Սահամանդրության մեջ Անկախության Հռչակագրից հեռացում: Վերջերս մի նոր բան էլ եմ նկատել: Իշխանամերձ և իշխանական պրոպագանդան գրեթե չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքից 250 քառակուսի կիլոմետր տարածք, բայց ինքնիշխանության ոտնահարում է համարում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի գոյությունը: Սրա հետ, անշուշտ, մեր ընդդիմությունն է հաշտ, և, ավելին՝ համարում է, որ 102-րդ ռազմաբազան մեր անվտանգության կարևոր երաշխավոր է: Եվ վերջում՝ մեր ինքնիշխանության կարևոր ցուցիչներից մեկն էլ այն է, որ ավելի քան երկու տարի առաջ մեր արտգործնախարարությունը Բաքվի պահանջով իր պաշտոնական էջից հեռացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև