Skip to main content

Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը | Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. Hetq.am | Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը. «Ժողովուրդ» | Ծնողները դեմ են ծեծnղ դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ» | Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան Աբրահամյան | ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Չեխիայի դեսպանի հետ քննարկել են TRIPP նախագիծը | «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան | Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին | Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ Էդգար Ղազարյանի և ֆինանսների նախարարի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աստված չանի՝ գազը թանկացավ, բոլորիս համար է վատ. բեռը մեր ժողովուրդն է քաշելու. Մեսրոպ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի գազի գնից, նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների հարցն է անհանգստացնող.հաշվարկ ունե՞ք.Հայկ Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառազինության ծախսերը բյուջեով որքա՞ն են. Նարեկ Կարապետյանի հարցից ֆինանսների նախարարը շփոթվեց

Լրահոս

Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիր եւ Արաքս խոշորացված համայնքներում։ 2 համայնքում էլ ՔՊ-ի թեկնածուները գործող ղեկավարներն են. Վարշամ Սարգսյանը՝ Արմավիրում, Ղազար Ղազարյանը՝ Արաքսում: Տեղեկացանք, որ այս համայնքներում ընդդիմությունը, մասնավորապես` «Ուժեղ Հայաստանը», չի առաջադրվելու: Տոտալ ճնշումներ են իրականացվել ընդդիմադիրների նկատմամբ, եւ նրանք չեն կարողացել մարդկանց համոզել, որ առաջադրվեն: Մարդիկ վախենում են քրեական հետապնդումներից, աշխատատեղ կորցնելուց:

Ընտրություններին ընդառաջ, 2 համայնքապետերն էլ լծվել են համայնքները «բարեկարգելու» գործին: Արմավիր քաղաքում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ են ակտիվորեն ընթանում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքների սանմաքրման աշխատանքներ: Օգոստոսի 30-ին համայնքապետը Տաթեւ Ասատրյանի մենահամերգն էր կազմակերպել, սեպտեմբերի 1-ից էլ ուսանողներին անվճար երթուղով ապահովեցին: Իսկ ովքեր են համայնքապետի իշխանական թեկնածուները:

Վարշամ Սարգսյանը 2005-2011թթ. սովորել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժնում։ Ավարտելուց հետո աշխատել է ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպությունում: 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո` հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, 2021 թվականին` նույն համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, որից հետո՝ 2024 թվականի հունվարի 15-ին, Արմավիրի ավագանու կողմից ընտրվել է Արմավիրի ղեկավար։

Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն էլ է այս օրերին ակտիվ հանդիպումներ ունենում համայնքի բնակիչների հետ, փորձում է Արմավիրի համայնքապետից ոչ մի հարցում հետ չմնալ, նա նույնպես ուսանողների համար անվճար տրանսպորտ է հատկացրել. «Արաքս համայնքի սիրելի՛ բնակիչներ։ Տեղեկացնում ենք, որ մեկնարկել են անվճար ուսանողական տրանսպորտի գործարկման աշխատանքները։ Անվճար ուսանողական ավտոբուսների գործարկման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով՝ խնդրում ենք Արաքս համայնքի այն բնակիչներին, ովքեր սովորում են Երեւանում՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, երկօրյա ժամկետում հաշվառվել իրենց բնակավայրերի վարչական գրասենյակներում»։
Ղազար Ղազարյանը, սակայն, պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում:

Մամուլում գրվեց, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արաքս խոշորացված համայնքի ղեկավարի մասնակցությամբ: «Դատալեքսից» տեղեկացանք, որ Ղ․ Ղազարյանը պետությանը՝ ի դեմս Արմավիրի մարզի Գայ համայնքի, անզգուշությամբ պատճառել է էական վնաս. Կարինե Սարգսյանը 2023 թ․ ապրիլի 10-ին Գայ համայնքի հողային ֆոնդից 0.09358 հա հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք եւ ստացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման № 10042023-04-0061 վկայական, որի պայմաններում համայնքը զրկվել է հիշյալ հողատարածքից: Ղազար Նշանի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 446-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար: Սակայն դատական նիստերը մինչ օրս տարբեր պատճառներով հետաձգվում են՝ հանրային մեղադրողի աշխատանքային ծանրաբեռնվածության, վկաներին ծանուցելու հետ կապված պատճառաբանություններով կամ մեղադրողի միջնորդության հիմքով։ Հերթական դատական նիստը հոկտեմբերի 1-ին է նշանակված: ՔՊ-ն, փաստորեն, ոչ մի բանի առաջ կանգ չի առնում` անգամ քրեական մեղադրանքը վրան՝ դատվող անձանց է համայնքապետի թեկնածու առաջադրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/8b17a33772a370e1762802e51d9bd294?fbclid=IwY2xjawUbBB9wZG9mBWV4dG4DYWVtAjEwAGJyaWQRMVFSRmFnRThNamZJYmxwS29zcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeLLgrgbmriIeZxTZRbbWYTP8oGA76Ys8r9-ffoEVz-DogMidzTzHwHHn7kO4_aem_4ByA1Kkt4pSBPtFlm8Tcsw

© 2008 — 2026 «Հրապարակ օրաթերթ»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30